Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Կատաստրոֆիկ բան չի կատարվել, բայց սա իշխանության համար պետք է «զանգ» լինի

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում: Որո՞նք են կառավարության ձախողումների պատճառները. հարցվածների 22 տոկոսը, ի պատասխան այս հարցի, նշել է վատ կառավարումը, իսկ 27 տոկոսը նշել է, որ այս կառավարությունը ձախողումներ չունի:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ դեռևս կառավարության նկատմամբ վստահության աստիճանը բավականին բարձր է: «Իհարկե, այնքան չէ, որքան էյֆորիայի շրջանում, բայց կարևոր է մի բան հասկանալ։ Այն, որ մոտ 22 տոկոսը նշում է՝ կառավարումից դժգոհ է, փաստում է, որ ռեալ այլընտրանքի բացակայության պայմաններում է նման պատկեր գրանցվում։ Եթե ռեալ այլընտրանք տեսնեն, այդ տոկոսը շատ ավելի բարձր կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանն ընդգծեց. «Ստացվում է, որ դեռևս վստահում են կառավարությանը։ Այս պատկերը նշանակում է, որ չկա այլընտրանք, ու «յոլա» են գնում եղածով, բայց այդ 22 տոկոսն ասում է, որ եթե ավելի լավ կառավարում լիներ՝ չէր խանգարի։ Այն, որ կառավարությունում կան թերություններ, բազմիցս նշել ենք այդ մասին։ Իմ տպավորությամբ՝ համակարգված չէ մենեջմենթը, շատ դեպքերում կարող ենք ասել՝ կառավարում է ընթանում ֆլեշմոբային մեթոդներով, իրար հետ կապ չունեցող ակցիաների տեսքով։ Կարող ենք նույնիսկ ասել՝ իրավիճակային է, արձագանք է տրվում օրվա խնդիրներին։ Հիմա ասում են՝ շարունակում ենք վստահել, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարության աշխատանքից գոհ ենք։ Ըստ իս՝ եթե լինի այլընտրանք, այդ թվերը զգալի փոփոխությունների կենթարկվեն»։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ երբ 22 տոկոսն ասում է, որ կառավարումից դժգոհ է, դա ենթադրում է կադրային, կառուցվածքային քաղաքականություն, ծրագրերի ոչ հստակեցում. «Այսինքն՝ այն ամենը, ինչ ես մեկ բառով կասեմ՝ ոչ համակարգված լինելու թերություն, հստակ ծրագրով աշխատելու բացակայություն կա, կամ էլ այդ գործոնը բավականին թույլ է երևում»։

Ինչ վերաբերում է կառավարության վարկանիշի անկմանը, մեր զրուցակիցը նշեց. «Եթե ինձ ասեիք, օրինակ, մեկ կամ կես տարի առաջ ինչ ցուցանիշ է եղել, կարող էինք համեմատություն անցկացնել։ Վստահելիության առումով կա անկում՝ 60 տոկոս է։ Եթե համարենք, որ նախկինում մոտ 71 տոկոս ձայն են ստացել, ապա կարող ենք համարել, որ մի քանի ամսում 11 տոկոս անկում է եղել։ Չեմ կարծում, թե անկումը շատ սրընթաց է։ Կառավարությունը միշտ էլ թիրախավորված է լինում՝ հատկապես այնպիսի երկրներում, որտեղ ամեն ինչը խնդիր է։ Պարզ է, որ կային գերսպասումներ, որոնք չէին արդարանում։ Այս տեսակետից ես չէի ասի, որ սա մեծ խնդիր է, բայց կառավարության համար պետք է մտահոգիչ լինի։ Եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ եթե հիմա լինեին ընտրությունները, իրենք ավելի շատ ձայն կստանային, բայց այս հարցումը ցույց է տալիս, որ այդպես չէ»։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ կատաստրոֆիկ բան չի կատարվել, բայց մեծ զանգ է, որ իշխանությունները հետևություններ անեն. «Սա ցույց է տալիս, որ հասարակությունը ավելի կրիտիկական է մոտենում հարցերին, էյֆորիան ավարտվել է, հասարակությունն ավելի ադեկվատ ու սթափ է նայում իրավիճակին»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում