Լուրեր
Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ունենք երկու վարկած. Տիգրան Ավինյան
  • 15:11
  • 2019-07-12
  • Դիտումներ՝ *

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա», – ասաց նա։

Փոխվարչապետը նշեց, որ ունեն երկու վարկած՝ արտաքին և ներքին գործոնների հետ կապված։

«Մանրամասն ուսումնասիրություններից հետո, համոզված եղեք, որ թափանցիկ ձևով այդ ինֆորմացիան հասանելի կլինի», – ասաց Տիգրան Ավինյանը։

  • Դիտումներ՝ *