Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կոպիտ սխալների «հրավառություն». Մեր թիմերի մուտքը Եվրոպա…

Հայկական երեք ակումբները՝ «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Բանանցը», երեկ պայքարը սկսեցին Եվրոպա լիգայի խաղարկությունում: ՀՀ գավաթակիր «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Մակեդոնիայի» նկատմամբ՝ լուրջ հայտ ներկայացնելով Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս գալու: ՀՀ փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալելիս ոչ-ոքի՝ 3:3, խաղաց մակեդոնական մեկ այլ թիմի՝ «Շկուպիի» հետ: Բրոնզե մեդալակիր «Բանանցն» էլ մրցակցի հարկի տակ խոշոր 3:0 հաշվով զիջեց սերբական «Չուկարիչկիին»:

Ընդհանուր առմամբ երեկ գրանցված արդյունքները պետք է գնահատենք ոչ բավարար: Սպասելիքները հատկապես մեծ էին «Փյունիկից», որը ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ առաջնության վերջնամասում բավական հաջող էր ելույթ ունենում: «Շկուպին» կարգով զիջում էր «Փյունիկին», բայց… Կոպիտ սխալների հետևանքով մակեդոնական ակումբը պատասխան հանդիպումից առաջ առավելություն ստացավ: Ի դեպ, «Շկուպին» բոլոր գնդակները խփեց ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ: Երկու դեպքում սխալվեցին պաշտպանները, մեկ անգամ էլ՝ դարպասապահ Անդրեա Դրագոևիչը, որն ուղղակի նվեր մատուցեց մրցակցին:

«Առաջին գոլի ժամանակ պաշտպանությունում սխալ եղավ: Դրագոևիչը նույնպես սխալվեց: Երկրորդ գոլի ժամանակ էլ անվստահ խաղաց Մանուչարյանը: Երրորդ գոլն էլ բոլորդ տեսաք, թե ինչպես ստացվեց: Հեռահար հարված էր, և դարպասապահը պետք է որսար գնդակը: Մարզումների և ընկերական խաղերի ժամանակ Դրագոևիչը իրեն հիանալի է դրսևորել, չհասկացանք, թե այսօր ինչու այսպես ստացվեց: Բնականաբար, մենք ուսումնասիրել էինք մրցակցին ու հասկացել էինք՝ եթե ազատություն տանք, ապա նրանք կվերահսկեն խաղն ու լավ կգործեն պաշտպանությունում, այդ պատճառով պրեսինգի էինք դիմում: Մեր կողմից սխալներ կային հատկապես հակագրոհներ բաց թողնելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք: Կարող էինք նաև խփել չորրորդ գոլը: Եթե հաշվի առնենք, թե որքան պահեր ենք ստեղծել, ապա հաշիվը չի գոհացնում մեզ»,- խաղից հետո ասել է Տարխանովը:

Այս հանդիպման միակ դրական կողմն այն էր, որ 1:3 հաշվով պարտվելու ժամանակ մեր թիմը ցույց տվեց կամք և և կարողացավ խուսափել պարտությունից: Պաշտպանական գծում «Փյունիկի» անհաջող խաղը ունի թերևս մեկ բացատրություն. առաջնության ավարտից հետո տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո չի հաջողվել ձևավորել խաղային մոդել: Ամեն դեպքում, չնայած սեփական հարկի տակ գրանցված ոչ-ոքի արդյունքի, «Փյունիկը» ունի հնարավորություն հաղթահարելու «Շկուպիի» արգելքը: Մասնավորապես, մեր թիմի ներուժը թույլ է տալիս հավատալու հաջողությանը:

Ի տարբերություն «Փյունիկի»՝ «Ալաշկերտի» խաղն ավելի բալանսավորված էր, սակայն պաշտպանությունում կոպիտ սխալները ևս անպակաս էին: Հատկապես կենտրոնական պաշտպանության կենտրոնը, մեղմ ասած, իր բարձրության վրա չէր: Հրայր Մկոյանը շարունակում է մանկական սխալներ թույլ տալ, ինչը կարծես սովորական երևույթ է դարձել:

«Մենք պատրաստ էինք և գիտեինք, որ բարդ հանդիպում է սպասվում: Կարող էինք առավել լավ հաշվով հաղթել: Անփույթ խաղի արդյունքում ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք: Մրցակիցն իր խաղով չկարողացավ իր գոլը ստեղծել: Մենք դեռ կվերլուծենք մեր սխալները: Ունակ էինք էլի գոլեր խփելու, բայց հարձակման գծում շտապողականություն կար: Մենք առավել ուժեղ կազմ կունենանք ապագայի համար: Ամեն ինչ դեռ առջևում է, և ամեն ինչ կվերջանա երկրորդ խաղի մրցավարի սուլիչից հետո»,- խաղից հետո ասել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Առաջնության ավարտից հետո «Ալաշկերտի» կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել, և պետք է արժանին մատուցել Խաշմանյանին, որը կարճ ժամանակում կարողացել է թեկուզ այս մակարդակի կոլեկտիվ ձևավորել:

Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա այս թիմը չկարողացավ դիմադրություն ցույց տալ կարգով մի փոքր ավելի բարձր թիմին: Ու ընդհանրապես վերջին տարիներին այս թիմը եվրագավաթների խաղարկություններում ոչնչով աչքի չի ընկնում: «Բանանցի» մոտ ուղղակի չեն ստացվում ելույթները միջազգային ասպարեզում, ինչը լուրջ խնդիր է: Պատասխան հանդիպումից առաջ մեր թիմը կորցրել է հնարավորությունը հաջորդ փուլ դուրս գալու, ուստի այս պահին եվրագավաթներում հույսներս պետք է կապենք 3 ակումբերի՝ «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ:

Առաջին հանդիպումներից հետո պատկերը կարող էր ավելի լավը լինել, սակայն տեղի է ունենում այն, ինչից վախենում էինք: Մրցաշրջանի ավարտից հետո մեր առաջատար թիմերը տարբեր պատճառներով զրկվեցին մի շարք առաջատար ֆուտբոլիստներից: Ու հիմա կարևոր հանդիպումներից առաջ ակումբները փորձում են մի քանի շաբաթում ֆուտբոլիստներ գտնել և մարտունակ կոլեկտիվ ձևավորել: Սա միանգամայն անհասկանալի տրամաբանություն է: Եթե «Արարատ-Արմենիային» հաջողվել էր կարճ ժամանակում նոր ֆուտբոլիստներին ինտեգրել թիմում, ապա մյուս երեք թիմերում նկատվում էր խաղացվածության խնդիրը: Կոպիտ սխալներն ու անփույթ գործողությունները չափից ավելի շատ էին:

Հուսանք, որ առաջիկայում մեր ակումբները պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերեն, և եվրագավաթներից առաջ նման իրավիճակներ այլևս չեն լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում