Չիկագոյում ձերբակալել են ամերիկացի երգիչ Ար Քելիին սեռական բռնության, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիա պահելու և արդարադատությանը խոչընդոտելու նոր մեղադրանքների համար, հայտնում է AP-ն։
Քելին ձերբակալվել է շան հետ զբոսնելու ժամանակ։ Նոր մեղադրանքը 13 կետ է ներառում։ Իլինոյս նահանգի հյուսիսային օկրուգի դատախազության մամուլի քարտուղար Ջոզեֆ Ֆիտցպատրիկի խոսքով՝ գործի մանրամասները պաշտոնապես կհաղորդվեն ավելի ուշ։
«Մեղադրական ակտը ներառում է մեղադրանքներ մանկական պոռնոգրաֆիայի, անչափահասների գայթակղելու, ինչպես նաև արդարադատությունից խուսափելու վերաբերյալ»,- հայտարարել է Ֆիտցպատրիկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չիկագոյում դատախազությունը սեռական բնույթի 11 նոր մեղադրանք է առաջադրել ամերիկացի հայտնի կատարող Ար Քելիի դեմ։ Դատարանում նիստի ընթացում, որը տեղի է ունեցել հունիսին, երգիչը հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները։ Ընդհանուր առմամբ, նրա դեմ սեռական բռնության վերաբերյալ 21 մեղադրանք է առաջադրվել։