Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Իշխող ուժն ուզում է դատավորների վեթինգի գործառույթը վերապահել անփորձ եւ հետագիծ չունեցող անձանց. «Իրավական ուղի»

Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաեւ՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին եւ չափանիշներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը:

Հայտարարությունում նաեւ նշբվում է.

«Այսպես`

1․ Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման եւ անգամ չի հրապարակվել www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության եւ մասնակցայնության սկզբունքներին։ Օրենքի նախագծի շուտափույթ եւ առանց հանրային լայն քննարկման ընդունումը ըստ ամենայնի պայմանավորված է նախագծի որակով․ հանրային քննարկում կազմակերպելու դեպքում այն ոչ միայն չէր դիմանա մասնագիտական քննադատությանը, այլեւ ի հայտ կգար հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում իշխող քաղաքական ուժի ակնառու նահանջը։

2․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը վերացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաեւ՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը եւ դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորմամբ Հանձնաժողովի մեծամասնությունն, այդ թվում՝ նախագահը, առանց մրցութային ընթացակարգի ուղիղ առաջադրվելու են իշխող քաղաքական ուժի կողմից (ի դեմս կառավարության եւ ազգային ժողովի կառավարող խմբակցության)՝ Հանձնաժողովի «անկախությունը» վերածելով պատրանքի:

3․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը էապես մեղմացրել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ դատավորների վեթինգի լրջագույն գործառույթը վերապահել անփորձ եւ հետագիծ չունեցող անձանց։

4․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը Հանձնաժողովից վերցրել եւ ինքն իրեն է փոխանցել «անկախ» Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրավասությունը։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժն իր իսկ համար երաշխիքներ է սահմանել, որ Հանձնաժողովը կառավարելի լինի ոչ միայն կազմավորման փուլում, այլեւ գործունեության ողջ ընթացքում։

5․ Առաջարկվող փոփոխություններով ամբողջովին վերահսկելի, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ քաղաքական բնույթի գործառույթներ։ Մասնավորապես՝

ա․ մասնակցություն պետական պաշտոններում (այդ թվում՝ դատավորի պաշտոնում) նշանակման գործընթացում:

բ․ մասնակցություն պետական պաշտոններից (այդ թվում՝ դատավորի պաշտոնից) հեռացնելու գործընթացում։

Ընդ որում, այդ մասնակցության ձեւաչափը բացարձակ հայեցողական է եւ ոչ ստուգելի։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժը մի կողմից հնարավորություն է ստանում ամբողջովին վերահսկելի մարմնի միջոցով վերահսկելի դարձնել ողջ պետական համակարգը, այդ թվում՝ անկախ մարմինները, մյուս կողմից, իշխող քաղաքական ուժն իրեն հավատարիմ պաշտոնյաններին «ապահովագրում» է կոռուպցիոն բացահայտումներից։

Կոչ ենք անում բոլոր պատասխանատու մարմիններին եւ պաշտոնատար անձանց զերծ մնալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերը ներկայացված ակնհայտ հետ քայլից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում