Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Երբ Փաշինյանը նմանվում է Սերժ Սարգսյանին

Երեկ հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Տեղի է ունեցել այն, ինչ սպասելի էր, ավելի ճիշտ՝ հերթական անգամ արժեզրկվել է վեթինգի գաղափարը:

Եթե վերանանք անձերից, ապա հնարավորություն է ստեղծվել, որպեսզի դատական իշխանությունը վերարտադրվի, այլ խոսքով՝ տոտալ վեթինգի գաղափարը չի աշխատել: Եթե գանք այն մտքին, որ նոր ԲԴԽ-ն է իրականացնելու վեթինգը, ապա ստացվում է, որ հին համակարգն առնվազն նվազագույն չափով վերարտադրվել է: Նման իրավիճակում դժվար է ակնկալել, որ արդարադատության համակարգը ենթարկվելու է արմատական բարեփոխման:

Մյուս կողմից՝ նշանային է Ռուբեն Վարդազարյանի ընտրությունը, որը երկար տարիներ զբաղեցել է Կենտրոնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը: Հենց այս դատարանում են տեղի ունեցել քաղաքական հնչեղություն ունեցող դատավարությունները, ըստ այդմ՝ Վարդազարյանը եղել է քրեաօլիգարխիկ համակարգի վստահելի կադրերից մեկը:

Մյուս կողմից՝ դժվար է ենթադրել, որ Հայաստանում վեթինգի ու դատական ռեֆորմի ճակատագիրը պայմանավորված է միայն Ռոբերտ Քոչարյանի անձով: Երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին անհրաժեշտ էր համարում դատարանների մուտքերի արգելափակումը, անխտիր մերժելի էին բոլոր դատավորները, հիմա ստացվում է՝ որոշ դատավորներ կարող են լեգիտիմացնել իրենց կարգավիճակը, որովհետև Քոչարյանը կալանքի տակ է: Քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված նման դիրքորոշումը մի կողմից՝ արժեզրկում է դատական ռեֆորմը, մյուս կողմից՝ ապալեգիտիմացնում է Մարտի 1-ի գործը:

Քրեաօլիգարխիկ համակարգն ամբողջովին կազմաքանդվել չի կարող, եթե անցած մեկ տարում իշխանությունները դատական ռեֆորմ չեն իրականացրել: Մյուս կողմից՝ այսօր, մեծ հաշվով, վտանգվելու են դատական ռեֆորմները, եթե դրանք իրականացվելու են սահմանադրական այսօրվա կարգավորումների դաշտում: Եթե ԲԴԽ-ի շուրջ ճգնաժամը կարգավորվեց սահմանադրական այսօրվա կարգավորումների հարթությունում, ապա ՍԴ շուրջ ճգնաժամը հաղթահարելի է նույնիսկ այն պարագայում, եթե հրաժարականներ տեղի չունենան: Այլ խոսքով՝ դատական համակարգն ինքնակառավարվում է՝ անտեսելով հեղափոխության օրակարգը: Այլ պարագայում՝ Վարդազարյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում, անտրամաբանական է Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը:

Գլոբալ իմաստով՝ տարօրինակ է, որ հեղափոխական Հայաստանն ապրում է Սահմանադրությամբ, որը կոչված էր երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում