Boeing ընկերությունում գտնվող աղբյուրը հայտնել է, որ 737 ծրագրի ղեկավար Էրիկ Լինդբլադը հրաժարական է տալիս՝ պաշտոնը մեկ տարի զբաղեցնելուց հետո, հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Լինդբլադը ցանկացել է պաշտոնթող լինել դեռևս 2018-ին՝ հավանաբար, Boeing 737 MAX ինքնաթիռների երկու ավիաաղետներից հետո։
Գործակալությունը հստակեցնում է, որ Լինդբլադի տեղը կզբաղեցնի միջին դասի Boeing ստեղծող ստորաբաժանման ղեկավար Մարկ Ջենքսը։