Ջիբրալթարի ոստիկանությունը Սիրիա նավթ առաքելու կասկածանքով ձերբակալել է Իրանին պատկանող «Grace 1» լցանավի կապիտանին և գլխավոր սպային:
Այս մասին հաղորդում է AFP-ն:
Ըստ Gibraltar Chronicle տվյալների, նավից առգրավվել են փաստաթղթերը և էլեկտրոնային գաջեթները:
Հինգշաբթի օրը, հուլիսի 4-ին, Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակի զինծառայողները Ջիբրալթարի ափերին ձերբակալել են Իրանին պատկանող «Grace 1» լցանավը, պատճառաբանելով, որ նավը, իբր, նավթ էր առաքում Սիրիա:
Անձնակազմի 28 անդամները, որոնք Հնդկաստանի, Պակիստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են, գտնվում են նավի վրա: