Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը:
Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները: Ինչպես նաև կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: