Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մարտի 1-ի գործով մեղադրող կողմին դժվար հակառակորդ է բաժին հասել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Պարո՛ն Սարգսյան, անդրադառնանք Մարտի 1-ի անջատված մասով գործին՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին, նախ կխնդրեմ գնահատել դատախազության և Մարտի 1-ի զոհերի, նաև տուժածների ներկայացուցիչների աշխատանքը դատարանում: Պնդումներ կան, որ մեղադրող կողմը բավականին թույլ ներկայացվածություն ունի:

– Չէ՛, չասենք բավականին թույլ ներկայացվածություն ունի, բավականին ծանրակշիռ ներկայացվածություն ունի, որովհետև, վերջին հաշվով, ՀՀ գլխավոր դատախազը նույնպես ներգրավված է դատական պրոցեսին: Ուղղակի պետք է արդարացիորեն ասել, որ, այո՛, Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը բավականին լուրջ պատրաստված է, և իրենց աշխատանքը իրավական տեսակետից շատ ճիշտ ու գրագետ են կատարում… Այո՛, դժվար հակառակորդ է բաժին հասել մեղադրող կողմին: Տեսնենք՝ ինչի կարող են հասնել, որովհետև հավաքվել է մի թիմ, որը ցանկացած վրիպում կարող է օգտագործել, այսինքն՝ դատախազության արհեստավարժությունը պետք է ավելի բարձր լինի, որպեսզի կարողանան իրավական տեսանկյունից ճիշտ տանել այս գործը:

– Տարիներ շարունակ համոզված ենք եղել, որ արդարադատություն չունենք, ունենք պատվերով, ընտրովի գործող դատավորներ, դատարաններ և այլն, Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, շատերի բնորոշմամբ, այդ թվում նաև Հայաստանի գլխավոր դատախազի գնահատմամբ՝ Հայաստանի համար անկյունաքարային այս գործը վստահում ենք մի դատական համակարգի, որի հանդեպ կա զրո վստահություն: Արդյո՞ք մեր դատական համակարգն այս վիճակով կարող է «մարսել» այս մասշտաբի գործը, որը ներառում է նաև պետական բազմաթիվ շերտեր:

– Այն, որ ասում ենք, թե միանշանակ ամբողջ դատական համակարգն ունի զրո վստահություն, այդպես չէ, դատական համակարգը բարդ համակարգ է, մեկ-երկուսից չի բաղկացած, իհարկե, կան դատավորներ, որոնք վարկաբեկում են դատական համակարգը, դեռ անցյալ տարի հոկտեմբերին խոսել եմ այդ մասին և ասել, որ այդպիսի դատավորները մոտ 80 տոկոս են կազմում և ոչ իրենց վրա աշխատելով, ոչ մասնագիտական հմտություններով աչքի չեն ընկնում, բայց մենք ունենք նաև լուրջ դատավորներ: Ես չգիտեմ, թե համակարգիչն ինչպես է բաժանելու դատական գործերը, ինչ է անելու, միգուցե գործն ընկնի այնպիսի դատավորի մոտ, որի մակարդակը և՛ մեղադրող կողմի, և՛ փաստաբանների մակարդակից մի քիչ ավելի բարձր է:

– Բայց կարող է նաև այնպիսի դատավորի մակագրվի գործը, որը տնտեսական, քաղաքական տարբեր բաղադրիչներով կապված է…

– Կարող է այդպիսի դատավորի մոտ ընկնել, և ես պատկերացնում եմ՝ խայտառակություն է լինելու: Ես այդքան էլ չեմ վստահում համակարգիչներին, համակարգիչներով այդ գործընթացին:

– Կարծում եք, որ ամեն դեպքում մարդկային գործոնի անհրաժեշտություն կա՞:

– Ասեմ՝ ինչու չեմ վստահում: Համակարգիչներով այս գործընթացը սկսվեց Երևանի դատարաններում, նպատակը լավն էր, քանի որ ասենք՝ Մալաթիայում դատավորը քննում էր մի գործ, Կենտրոնի դատավորը՝ 50 գործ, և փորձեցին ինչ-որ լավ բան  անել, գործերը բաժանել, բայց այդ փորձի ժամանակ Դավիթ Հարությունյանն էր, որը կյանքում քրեական գործ չի տեսել կամ քաղաքացիական գործ, և ի՞նչ կատարվեց: Սա կոնֆետ չի, որ պետք է բաժանես, գործ է, գործ կա 30 թերթ է, գործ կա 30 հատոր է, և եթե համակարգչով ես ուզում գործը բաժանել, դատարանների նախագահները մինչ այդ ամենաքիչ գործերն իրենց էին մակագրում (այդ ժամանակ արդեն ունեինք ՊՊԾ գնդի գրավում), և այդ գործերը գալիս այդ մարդկանց վրա էին ընկնում՝ 30-40-50 հատորանոց գործեր, բայց մենք տեսնում ենք, որ այդ գործերը բաժանվեցին դատավորների մեջ, դրա համար ես կասկածում եմ, որ համակարգչով բաժանելու այդ համակարգը գործում է: Մի բան էլ ասեմ՝ մի պարադոքս կա, եթե հանրապետության նախագահը նշանակում է դատարանի նախագահ, ասենք՝ Երևան քաղաքի դատարանի նախագահ է նշանակում Ռուբեն Վարդազարյանին, եթե դու դատարանի նախագահի պաշտոնը վստահում ես նրան, ապա ինչո՞ւ չես վստահում նրա անաչառությանը, որ ինքը բաժանի գործերը: Եկեք հասկանանք՝ եթե չես վստահում, մի՛ նշանակի դատարանի նախագահ, եթե վստահում ես, թող ինքը բաժանի գործերը, և չընկնենք այս կասկածների մեջ:

– Նշեցինք, որ մեր արդարադատության համակարգն այնքան էլ վստահություն չի վայելում, բայց կարծես մեզ հիմա օգնության է գալու վեթինգը, որպեսզի ունենանք արհեստավարժ և պարկեշտ դատավորներ: Վեթինգի մասին ի՞նչ կարծիք ունեք, ե՞րբ է այն մեկնարկելու, ի՞նչ տեսք է ունենալու:

– Եկեք այդ վեթինգ բառը փոխարինենք մեր բառով՝ զտում. դատական համակարգի զտում: Ինչն է դրա նապատակը, եթե դու դրանով ուզում ես պարզել՝ դատավորն ազնիվ է, թե անազնիվ, և թե նրա եկամուտներն ինչպես են գոյացել՝ արդար ճանապարհով, թե ոչ, այդ դեպքում ինչի՞դ է պետք զտումը, այդ տվյալները վաղուց կան:

– Որտե՞ղ:

– Մեր հայտարարագրերում: Եթե կասկած ունեք, գնացեք ստուգեք: Մենք ունենք շատ լավ դատավորներ, բա որ նրանք հանկարծ ընկնեն այդ վեթինգի՝ զտման տակ, հետո այդ գործն ո՞վ է քննելու: Ուզում եմ հասկանալ. այն դատավորները, որոնք այս իշխանության օգտին և ի վնաս ինչ-որ մեկի դատական ակտեր կայացրեցին, նրանք արդեն վեթինգով անցա՞ծ են, հա՞, ԲԴԽ դատավորներն արդեն այդ զտումով անցա՞ծ են, ինչպե՞ս հասկանանք: Ես ասում եմ, որ այդ ամեն ինչը կարելի է շատ հանգիստ անցկացնել: Ի՞նչ է նշանակում դատավորի եկամուտները նորից ստուգել. դատավորների ունեցվածքի, դրանց ծագումնաբանության մասին՝ թե՛ բիոլոգիական, թե՛ քաղաքական, թե՛ դատական, Ազգային անվտանգությունում դրված է, եթե ուզում եք ապացուցել մարդուն, որ ինքը կաշառակեր է, արխիվային տվյալները հանեք, դրեք նրա առաջ:

– Տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ այդպես չի արվում:

– Չգիտեմ, գուցե պետք այդ հարցը դառնա քաղաքական, մտնի օրակարգ, որ տեսեք՝ վեթինգ ենք անում: Իհարկե, պետք է փոխվի դատական համակարգը, և այնտեղ պետք է ներգրավված լինեն այն մարդիկ, ովքեր կլինեն այն քաղաքականության մեջ, որը որդեգրել է այս իշխանությունը՝ արդարություն, ազնվություն, սոցիալական արդարադատություն, և նրանք չեն մտածի, որ այն գործը, որ քննում են, իրենց սեփականությունն է… Հիմա դատական համակարգում կաշառք չկա՝ չհաշված մի քանի քյալլագոզների: Չկա համակարգային այն կաշառակերությունը, որ ասում էին՝ հավաքվում է մի տեղ, հետո գնում Բաղրամյան 26: Այն դատավորները պետք է գան, որոնք կհասկական, որ եկել են արդարադատություն իրականացնելու, նախկինների մտածելակերպը փոխել հնարավոր չէ, նորերը պետք է գան, բայց չգիտեմ՝ զտումն ինչպես պետք է լինի: Եթե պետք է այս Ազգային ժողովի որակի դատական համակարգ լինի, ուրեմն դա լավ չի լինի, որովհետև այսօր ԱԺ-ում որակ չունենք, պատգամավորների քաղաքական պատրաստվածությունն ու գիտելիքները չեն բավարարում… Գնացե՛ք Սահմանադրությո՛ւն կարդացեք, ձեր մայր գիրքը պետք է լինի Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը. սա է այսօրվա ձեր առաջնահերթությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում