Լուրեր
Երիտասարդական պալատը պետք է վերակառուցվի
  • 19:52
  • 2019-07-11
  • Դիտումներ՝ *

Երիտասարդական պալատը եղել է Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը և այն պետք է վերակառուցել և վերադարձնել հանրությանը։ Երիտասարդական պալատի կառուցման նպատակով այսօր տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում հյուրերը ներկայացրեցին խնդրի լուծման իրենց տարբերակները:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հիշում է, որ երիտասարդության պալատը 1988 -1989 թվականներին դարձել է ապաստան՝ երկրաշարժից և Բաքվի ջարդերից տուժած հայրենակիցների համար: Սակայն, այն քանդվեց, պատճառաբանվելով, որ սեյսմիկ տեսանկյունից կայուն շենք չէ և այդ տարածքում ձևավորվեց  բաց քարհանք, որտեղ տասնյակ տարիներ խիճ էին աղում:

  • Դիտումներ՝ *