Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ժամանել է Վրաստան և խոսել վրացերեն՝ հաղորդում է gazeta.ru-ն։
Բաթումիում իր ելույթում Տուսկը մեջբերել է վրացական գրականության դասական Վաժա-Փշավելային։
«Որոշ մարդիկ կարծում են, որ իսկական հայրենասիրությունը բացառում է կոսմոպոլիտիզմը: Սա սխալ է: Յուրաքանչյուր իսկական հայրենասեր կոսմոպոլիտ է, և ամեն ճշմարիտ կոսմոպոլիտ հայրենասեր է»,- ասել է Տուսկը վրացերենով։
Նա այս խոսքերը հեռատես կոչեց։
Տուսկի խոսքով, Վրաստանը փոքր երկիր է, բայց այստեղ մեծ ազգ է ապրում: