ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։
«Տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ»,- գրել է նա:
Նշենք, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից Մարտունի քաղաքում գործող բժշկական կենտրոնի համար նախատեսվում է կառուցել նոր շենք՝ հետագայում հագեցնելով այն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով: Ներկայումս արդեն իսկ ավարտին են մոտենում շենքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: