Լրագրողների հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նշեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում ԲԴԽ-ի հետ կապված, ինքն ընտրվել է և իր իրավունքից օգտվելով՝ պատրաստվում է երդմնակալությանը:
«Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում: Ես ժամանակին դիմել եմ ԲԴԽ-ին, և վերջինս ինձ պաշտոնական պատասխան է ուղարկել, որ ես կարող եմ պաշտոնը ստանձնել»,- ասել է Տավարացյանը:
Նախշուն Տավարացյանը նշեց, որ իր գործընկերները կողմ են իր երդմնակալությանը, բացի Սիմիզար Հովսեփյանից: