ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 10-ինհանդիպել է Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը կոնգրեսականին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում: