ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակին:
Նա նշեց, որ կան մեխանիկական մաքրման երեք կայաններ, իրենք ուսումնասիրություններ են կատարել, տվյալներ են վերցրել այդ կայանների վերաբերյալ, կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե ինչ գումար է պետք, որպեսզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ դրվեն: Գրիգորյանը հայտնեց՝ այս պահին իրականացվում է գետերի մաքրման ուսումնասիրություն, վարչապետի աշխատակազմի հետ ունեն համաձայնություն, կհաշվարկեն՝ ծախսերը որքան են, կդիմեն, որ այդ գումարները ստանան: