«Նոր Հայաստանում պետք են նոր մոտեցումներ: Ինձ համար այդ տեսակ որոշման նախագծերը բերելն արդեն իսկ անընդունելի է: Չգիտեմ՝ ինչու է նման նախագիծ եկել կառավարություն, և լավ էլ, որ կառավարությունը հետ ուղարկեց այդ նախագիծը, բայց հուսամ, որ այլևս նման նախագծեր չեն գա քննարկման»,-անդրադառնալով ծառայողական մեքենաների ավելացման նախագծին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Պատգամավորի պատեկացրած պետական կառավարումն այնպիսին է, որտեղ չկան արտոնյալներ: Ըստ նրա՝ այդ ինստիտուտը պետք է վերանա: