Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Վանեցյանը վերջապես դիմեց վիրահատական միջամտության…

ՀՖՖ-ն վերջապես կայացրեց խիստ կարևոր մի որոշում, որը, կարծում ենք, բեկումնային կլինի հայկական ֆուտբոլի զարգացման գործընթացում: Մասնավորապես, լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժինը:

1973 թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը՝ ներառյալ եզրափակիչ հանդիպումը, Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը: Լիստկևիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է:

Հիշեցնենք, որ ՀՖՖ մրցավարական բաժնի պետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Կարեն Նալբանդյանը: Վերջինս Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին առաջնությունում տեղի ունեցած խայտառակ մրցավարական սխալների գլխավոր պատասխանատուն է: Ավելին, առաջնության ընթացքում որոշ ակումբների շրջանում շատ էր խոսվում, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Կարեն Նալբանդյանի միջոցով նշանակում էր առաջնության մրցավարների, որոնք ուղղորդված գործում էին հատկապես մի քանի թիմերի դեմ:

Հիշենք միայն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցածը, որն ուղղակի ստվեր գցեց լարված և հետաքրքիր առաջնության վրա: Հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը հօգուտ «Փյունիկի» չնշանակեց 100 տոկոսանոց 11 մետրանոց հարվածը: Տվյալ դրվագում Սիմոնյանը գտնվում էր ընդամենը 7-8 մետր հեռավորության վրա և ուղղակի չցանկացավ նկատել, թե ինչպես է «Լոռիի» ֆուտբոլիստը տապալում «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին: Զրկելով «Փյունիկին» հաղթանակից՝ Սիմոնյանը նվեր մատուցեց «Արարատ-Արմենիային», որը կորցրած միավորների քանակով դարձավ առաջատար, այնուհետև նվաճեց նաև չեմպիոնի կոչումը:

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել էր թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը: Տվյալ խաղը պետք է սպասարկեր Գևորգ Եղոյանը, որը հասցրել էր կրկին ակնհայտ կերպով արգելակել «Բանանցին»: Մրցավարին փոխելու խնդրանքով Չելոյանցը դիմել էր ՀՖՖ-ին՝ չցանկանալով, որ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի կարևոր հանդիպումը սպասարկի Եղոյանը: ՀՖՖ-ն մերժել էր այս խնդրանքը: «Լոռիի» հետ հանդիպումից առաջ Սիմոնյանին այլ մրցավարով փոխելու խնդրանքով ՀՖՖ-ին դիմել էր նաև «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը և կրկին մերժում ստացել: Տեղի ունեցած սկանդալից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել էր Արտակ Սիմոնյանին և վերջին տուրերի կարևոր հանդիպումները սպասարկելու համար հրավիրում էր արտասահմանցի հայտնի մրցավարների:

Բնական է, որ դրսից մրցավարներ հրավիրելը հարցի լուծում չէ: Ստեղծված իրավիճակում անհրաժեշ էր վիրահատական միջամտություն, որը կարծես թե տեղի ունեցավ: Կարեն Նալբանդյանի հետագա պաշտոնավարումը կնշանակեր կասկածի տակ դնել Հայաստանի գալիք առաջնության արդար և բնականոն ընթացքը: Ըստ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության՝ Նալբանդյանը հրաժարվել է պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն:

Առավել կարևոր էր պատասխանատու այդ պաշտոնում ՀՖՖ նախագահի կողմից օտարերկրացի բարձրակարգ մասնագետի նշանակումը: Կարող ենք ասել, որ Լիստկևիչի ներկայությունը այս փուլում գոնե կապահովի հանդիպումների մրցավարների թափանցիկ և արդար նշանակումը:

Բնական է, որ այսօր մեր երկրում գրեթե չկան բարձրակարգ մրցավարներ, և սխալներ լինելու են նաև առաջիկա առաջնություններում: Նորմալ մրցավարների պատրաստումը տարիների աշխատանք է պահանջում: Այս գործում ևս մեծ է լեհ մասնագետի դերը: Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել միանգամից 18 թիմեր: Հայաստանում օր օրի ավելանում են ֆուտբոլային ակումբները, և այս պրոցեսին զուգահեռ անհրաժեշտ է ունենալ հանդիպումները կազմակերպելու ենթակառուցվածքներ, ինչպես նաև սպասարկող անձնակազմ: Այսօր մենք չունենք բավարար ռեսուրսներ, ինչը տարիների ընթացքում ոչինչ չանելու և եղածը քանդելու հետևանք է:

2019/2020 թթ. Հայաստանի թե՛ Բարձրագույն և թե՛ Առաջին խմբի առաջնությունները խոստանում են շատ ավելի լարված և հետաքրքիր պայքար: Ցավոք, պետք է ընդունենք, որ այս առաջնությունները, այսպես ասած, ստիպված ենք լինելու «յոլա տանել» այն մրցավարներով, որոնք ունենք: Ամեն դեպքում Վանեցյանի կողմից արված վիրահատական միջամտությունը հույսեր է ներշնչում: Լավ առաջնություն ունենալու հիմնաքարերից մեկը դրված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում