Tuesday, 16 04 2024
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան

Փաշինյան-Տուսկ զբոսանքի ժամանակ «Հիմա դո՞ւ ես դուխովը, թե՞ ես» գոռացող Քոչարյանի աջակիցը նախկինում դատապարտված է եղել

Հյուսիսային պողոտայում Փաշինյան-Տուսկ զբոսանքի ժամանակ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիայի ընթացքում տարբեր բացականչություններ հնչեցնողներից՝ Արշակ Սարգսյանը, ով իր «դուխով» լինելն էր ուզում ցուցադրել՝ գոռալով. «Հիմա դո՞ւ ես դուխովը, թե՞ ես», Փաշինյանին էր մեղադրում «Մարտի 1» կազմակերպելու, խաբելու համար, պարզվում է՝ ոչ հեռու անցյալում դատապարտվել է քրեական հանցագործության համար:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ 2009 թվականի հունվարի 14-ին քննել է քրեական գործ, որով ամբաստանյալը 1988 թվականին ծնված, այն ժամանակ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արշակ Սարգսյանն էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով: Արշակ Սարգսյանը կալանքի տակ էր 2008 թվականի օգոստոսի 29-ից:

Ըստ մեղադրական դատավճռի՝ 2008 թվականի օգոստոսի 29-ին Արշակ Սարգսյանն իր քրոջը հաղորդագրություն ուղարկելու վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զանգել է նրա նախկին նշանած Ա. Գ.-ին ու հեռախոսային խոսակցության ժամանակ հայհոյանք է հնչեցրել:

Ա. Գ.-ն այդ մասին ասել է իր եղբայր Տ.-ին, վերջինս իր մորաքրոջ որդու՝ այս գործով տուժող Ռ.-ի, երկու ընկերների՝ գործով տուժողներ Ս.-ի ու Դ.-ի, գործով չպարզված ևս մի քանի տղաների հետ գնացել է Արշակ Սարգսյանի շենքի մոտ:

Պարզաբանումը վերաճել է կռվի, որի ժամանակ, ըստ դատավճռի, Արշակ Սարգսյանը ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այնուհետև, ըստ դատավճռի, Արշակ Սարգսյանը իր նկատմամբ վիճաբանության մասնակիցների բռնությունը կանխելու նպատակով «կատարել է գործողություններ, որոնք իր համար ակնհայտ՝ չեն համապատասխանել իր նկատմամբ գործադրված ոտնձգության բնույթին ու վտանգավորությանը՝ նա դանակով հարվածներ է հասցրել և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ Ս.-ի ու Ռ.-ի առողջությանը պատճառել է ծանր վնաս, իսկ Դ.-ի առողջությանը՝ միջին ծանրության վնաս»: Վերջինս կատարվածի վերաբերյալ բողոք չի ներկայացրել, նրա մասով Արշակ Սարգսյանը քրեական հետապնդման չի ենթարկվել:

Դատարանում Արշակ Սարգսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել երկու հոգու անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ դանակահարելու, ծանր վնասվածքներ պատճառելու համար: Նա միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Դատարանը Արշակ Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել է 6 ամիս ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում