«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գինու մեջ միզելու մտադրությունը բացատրել են նրա մեջբերման սխալ թարգմանությամբ, հաղորդում են լրատվամիջոցները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գվարամիան ուղիղ եթերում խոստացել է միզել Ռուսաստան մատակարարվող գինու և «Բորժոմիի» մեջ:
«Թքած ունեմ և՛ գինու, և՛ «Բորժոմիի» վրա: Ինչ է նշանակում, մենք պետք է ասենք, որ Պուտինը լավն է, որ ինչ-որ մեկը կարողանա «Բորժոմի», գինի և «Նաբեգլավի» արտահանել Ռուսաստան: Միզած ունեմ երեքի վրա էլ, թքած ունեմ»,- այսպես է հնչել գործադիր տնօրենի մեջբերման բնօրինակը:
Ավելի վաղ, Գվարամիան, անպարկեշտ արտահայտություններով հաղորդել է, որ հեռուստաալիքը զրկված է ազատ արտահայտվելու իրավունքից, որպեսզի Բորժոմին ազատորեն վաճառվի ՌԴ-ում: