Գլոբալ տաքացման հետևանքով ավելանում են մեթանի արտանետումները մթնոլորտ, բացատրել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:
Մեթանը ջերմոցային գազերի թվին է պատկանում, որի պատճառով էլ ուսումնասիրողները որոշել են պարզել, թե ինչպես են այդ արտանետումները ազդում կլիմայական փոփոխությունների վրա: Միևնույն ժամանակ, հենց մեթանն է պատասխանատու գլոբալ տաքացման պատճառ հանդիսացող գործընթացների մեկ քառորդի համար, որոնք տեղի են ունենում արդյունաբերեկան դարաշրջանի սկզբից:
Ուսումնասիրողները կարծում են, որ իրենց կողմից մշակված օրինաչափությունները կօգնեն նվազեցնել նշված գործընթացների պատճառով բնապահպանական սպառնալիքները, գրում է gazeta.ru-ն:









































