Volkswagen-ը դադարեցրել է լեգենդար Volkswagen Beetle-ի արտադրությունը, որը հայտնի է որպես «բզեզ»: Չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, վերջին մեքենան դուրս է եկել մեքսիկական Պուեբլա քաղաքի գործարանից: Այս մասին հայտնում է CNN- ը:
Volkswagen Beetle-ը շուկայում հայտնվել է անցյալ դարի 30-ականներին: Այն ստեղծվել է Ֆերդինանդ Պորշեի կողմից Ադոլֆ Հիտլերի հանձնարարությամբ:
Ավտոմեքենան պետք է զբաղեցներ «ժողովրդական» ավտոմեքենայի բյուջետային ցուցանիշը, ինչպես ԱՄՆ-ում Ford T-ն: