Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Եթե այլ խնդիրներ չլինեն, մեկ ժամից ամբողջ էներգոմատակարարումը կվերականգնվի. փոխնախարար

Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար: Նա վստահեցրեց, որ վթարի պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն:

«Ժամը 13:46-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, որի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ:  Դեռևս հստակ ախտորոշված չի պատճառը, բայց կայունությունը վերականգնված է, հաճախականության տատանումներ չունենք: Ինչպես գիտեք, մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ու ցանկացած տատանում Իրանում զգացվում է մեզ մոտ, մեր երկրում էլ ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, բայց 100 տոկոսով ասել, որ վթարի պատճառը, հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, չենք կարող: Կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորներն անպայման կբացահայտվեն»,- ասաց նա:

Փոխնախարարը վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա: «Հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները: Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի մեկից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները,  հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը կրկին սկսել է սնվել համակարգից, որևէ վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց Վարդանյանը:

Նա հայտնեց, որ Տավուշի և Լոռու մարզի մի մասն այս պահին անջատել են Հայաստանի էներգահամակարգից և միացված են վրացական էներգահամակարգին, Վրաստանից 28 մեգավատ հոսանքի ներմուծում ունենք, մարզերի էներգամատակարարումը վերականգնված է: «28 մեգավատ Վրաստանից ներմուծում ունենք, 42 մեգավատ ունենք Իրանից: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ, վերականգնված է: Օրվա այս ժամերին մեզ մոտ սպառման պահանջարկը լինում է 800-900 մեգավատ, այս պահին մոտ 600 մեգավատն ապահովվում է: Սեփական գեներացիան 506 մեգավատ է այս պահին: «Սևան-Հրազդան» կասկադը ամբողջ հնարավորությամբ այս պահին գործող ջրի քանակով մտած է համակարգում, որը ևս համակարգից անջատված էր, «Որոտան» կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները՝ ևս:

«Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկում և «Երևան» ՋԷԿ-ում զննության, վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում: Փոխնախարարը հայտնեց, որ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն,  5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել:

Հակոբ Վարդանյանը տեղեկացրեց, որ շոգետուրբինը մինչև 250-280 մեգավատ բեռ կարող է հավաքել: Այդ ժամանակ հանրապետությունում ամբողջ էներգոմատակարարումը կվերականգնվի, որևէ մեկը էլ չի զգա վթարի հետևանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում