Համաշխարհային Ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ մեդալն է նվաճել:
Իտալական Նեապոլ քաղաքում ընթացող խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Ունիվերսիադայում Հայաստանը նվաճել էր միայն մեկ մեդալ; Ոսկե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: