«Այն, ինչ կատարվել է էներգետիկայում, Իրանի հետ էներգետիկ հաղորդակցության տատանումների հետևանք է: Իրանը մեզ գազ է մատակարարում, և Հրազդանի ջէկը կապված է նրա հետ, և այդ տատանումների հետևանքով սկզբում ամբողջովին անջատվել է Հրազդանի ջէկը և քանի որ հունիսի մեկից կանգնած է ատոմային էլեկտրակայանը, դա նշանակում է, որ միանգամից դեֆիցիտ առաջացավ»,-անդրադառնալով այսօր ամբողջ հանրապետությունում հոսանքի տատանումներին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: