Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՀՀ նախկին իշխանությունները անազնիվ են․ իրականում որն էր Բաքվում Տուսկի ուղերձը

Մեկնարկել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան. երեկ նա Բաքվում էր, իսկ այսօր այցելել է Երևան և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանին և Նարեկ Մինասյանին:

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, ազատությանը և տարածքային ամբողջականությանը, ինչը նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ փորձեցին ներկայացնել իբրև ներկայիս իշխանությունների հերթական ձախողում: Այս առնչությամբ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Այնպես չէ, որ այդ նախադասությունը արժանի չէ ուշադրության, սակայն կոնտեքստից ամեն ինչ կարելի է կտրել. Դոնալդ Տուսկը խոսել է այն մասին, որ հակամարտությունը չի կարող ունենալ որևէ ռազմական լուծում, հարցը պետք է լուծվի քաղաքական եղանակներով, միջազգային սկզբունքների հիման վրա, ընդ որում՝ մատնանշվել է նաև Հելսինկյան եզրափակիչ ակտը»:

Ստեփան Սաֆարյանն ընդգծեց՝ նախկին իշխանությունների քննադատություններն անազնիվ են դառնում, որովհետև նախկինում էլ իրենց էին քննադատում այդ նույն արտահայտության համար. «Այսինքն՝ իրականում որևէ նոր բան չկա: Բայց կա նաև այլ խնդիր՝ ի վերջո Եվրամիությունն ու Ադրբեջանը բանակցում են Շրջանակային համաձայնագրի շուրջ, և դրա, այսպես ասած, արգելակող դրույթներից մեկը քաղաքական մասում հակամարտության կարգավորման դրույթներն են»:

Քաղաքագետը հավելեց, որ Հայաստանի հետ ստորագրված ԵՄ համաձայնագրում ԵՄ-ն ճանաչել է այն, ինչի մասին Տուսկը հայտարարել է թե՛ Բաքվում, թե՛ Երևանում. «Այսինքն՝ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական եղանակով, Մինսկի խմբի շրջանակներում, 3 սկզբունքների հիման վրա: Եվ այդ համաձայնագիրը արդեն իսկ վավերացվել է և վավերացվելու է 28 անդամ երկրների կողմից, որոնց համար ԼՂ կարգավորման այս մոտեցումը դառնում է արդեն աներկբա և անվիճելի»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանում արված հայտարարությունն ընդամենը ռևերանս է Ադրբեջանին, որ ստորագրի համաձայնագիրը. «Բայց ԵՄ-ում հրաշալի գիտեն, որ քաղաքական մասում չեն կարող տալ տարբերվող ձևակերպում, քան դա տրվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրում»: Նախկին իշխանության ընդդիմախոսներին վերադառնալով էլ՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Հարգելիներս, բանակցողները դուք էիք այդ համաձայնագրի, կարողանում էիք՝ ՍԵՊԱ-ում հենց ճանաչել տայիք Արցախի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Նարեկ Մինասյանը ևս կարծում է, որ Տուսկի մեսիջները և՛ Երևանում, և՛ Բաքվում նույնն էին. «Հստակ արձանագրվեց, որ հակամարտությունը պետք է ունենա միայն քաղաքական լուծում, որ կարևոր է միջավայրի ձևավորումը բանակցությունների համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում