Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ես սա չէի համարձակվի ասել, եթե նախկին բռնապետը չհանդգներ հերոսի կերպարի տակ գալ ու նորից խաբել Արցախի ժողովրդին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններին Դաշնակցությունը ևս կմասնակցի՝ առանձին թեկնածուով, ավելի վաղ խոսվում էր երեք այլ թեկնածուների մասին։ Ինչո՞վ եք պայմանավորում այսպիսի բազմազանությունն ու մասնակցության առատությունը։

Իսկապես կան որոշ պատճառներ և առիթներ, որ ժամանակից շուտ Արցախում սկսվեց քարոզչությունը, պատճառները հայտնի են՝ դրանց չանդրադառնանք։ Նրանք, ովքեր սկսել են, մտավախություններ ունեն, մրցավազքի մեջ են, այդ պատճառով էլ ժամանակից շուտ ուզում են այդ տեղը զբաղեցնել, կարծես հողը իրենց տակից փախչում է, նախօրոք ուզում են տեղը զբաղեցնել։ Բոլորն էլ կարող են մասնակցել, բայց մի հարց է, թե ով ինչ հնարավորություններ ունի, մեկ այլ հարց է, թե ինչ նպատակներ ունեն, ինչ ծրագրեր։ Իհարկե բոլորն էլ կարող են լավ ծրագրեր ասել, բայց դա էլ է բարդ, իսկ արդյոք ժողովուրդը նրանց կհավատա՞։ Ըստ իս՝ այն ուժերը, որոնք արդեն փորձված են ժողովրդի կողմից, բազմիցս խաբել են ժողովրդին՝ մերժվելու են։ Իսկ այդ ուժերի շարքում և՛ Սամվել Բաբայանն է, և՛Արայիկ Հարությունյանը, և՛ Դաշնակցությունը։ Նրանք բոլորն էլ ժամանակին իշխանության մաս են կազմել, Դաշնակցությունը մաս չի կազմել, բայց սպասարկել վերջին շրջանի իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչն էլ երկիրը հասցրել է այս օրվան։ Ի՞նչ օրվա մասին է խոսքը՝ մեր գետերը, անտառները, ընդերքը ամբողջությամբ թալանվում են անհատ մարդկանց ու անձամբ իրենց կողմից, նրանք այդ թալանի մեջ են իրենց ծրագրերը բերում։ Սամվել Բաբայանն էլ նրանցից չի տարբերվում, բռնապետության նախահայրն է։ Արցախի այն անհատները, ովքեր ծեծի ու ջարդի քավորներն են, ովքեր անօրինականության կատարողներն են, թալանողներն են՝ նրանք բոլորն էլ անուն առ անուն Սամվել Բաբայանի սանիկներն են։ Այդ հիմքը դրվել է այն ժամանակվանից, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Արցախում, իսկ Հայաստանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի ու Արցախի բոլոր իշխանությունները, նրանց սպասարկող կուսակցությունները մերժվելու են ժողովրդի կողմից։ Եթե ընտրություն լինի վատի և ավելի վատի միջև՝ կարծում եմ, որ ժողովուրդը իսկապես խճճվելու է ու կարող է ընտրել թե՛ վատին և թե՛ ավելի վատին։

– Ո՞րն է ձեր քաղաքական ուժի մոտեցումը, ի՞նչ ծրագրեր ունենք։

– Մենք հանդես ենք գալու ռեալ քաղաքական ծրագրերով, գիտենք՝ ժողովրդին ինչ է պետք, գիտենք՝ որն է մեր ժողովրդի ապագան, գիտենք ինչ անել, որ ժողովուրդն իրեն պաշտպանված ու անվտանգ զգա իր սեփական հայրենիքում։ Մենք ունենք այդ ծրագրերը, գիտենք ճանապարհը։ Մենք մասնակցելու ենք ընտրությանը, ունենալու ենք մեր թեկնածուն և նոր ձևերով ենք այդ թեկնածուին ընտրելու։ Ժամանակը գա՝ կհրապարակենք տարբերակը, ժողովրդին չենք զզվեցնելու, բայցև համոզված ենք, որ կստանանք ժողովրդի վստահությունը։

– Նշեցիք, որ Սամվել Բաբայանին ևս կմերժեն, բայց նրա նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքներն այլ բան են հուշում։

– Սամվել Բաբայանը ժամանակին աչքի չի ընկել իր հրամանատարական տաղանդով ու հրամանատարին բնորոշ հատկություններով։ Ես առաջիկայում դա ապացուցող թեմայով անպայման հանդես կգամ։ Կխոսեմ ոչ միայն որպես ականատես, այլև որպես, ինձ թույլ կտամ ասել, պրոֆեսիոնալ մարտիկ ու հրամանատար, որ մասնակցել է Արցախի գրեթե բոլոր մարտերին։ Մասնակից եմ եղել թե՛ շատ օպերացիաների մշակմանը և թե՛ իրականացրել եմ այդ մարտական գործողությունները։ Իսկ որտեղ խառնվել է Սամվել Բաբայանը՝ մենք ունեցել ենք անհաջողություններ։ Թե ինչպես են նրան վերագրվել այդ հաղթանակները՝ այլ թեմա է, պատերազմից հետո շատերն են հաղթանակը սեփականաշնորհել ու վերագրել իրենց։ Ես սա չէի համարձակվի ասել, եթե նախկին բռնապետը չհանդգներ հերոսի կերպարի տակ գալ ու ժողովրդին խաբելու համար նորից ավերածություններ ու բռնություններ սկսել։

Սամվել Բաբայանն ունի շատ տաղանդավոր մի հատկություն՝ դա բլեֆի հատկությունն է։ Բլեֆն այն է, որ մեր ժողովուրդը չի սիրում և ատելով ատում է կառավարության այն քաղաքականությունը, որ իրեն հասցրել է այս օրվան։ Ժողովրդի հույզերի վրա խաղալով՝ նա ստորագրահավաք է սկսել, ու այդ ստորագրողների 80 տոկոսը, եթե ոչ՝ ավելին, չի իմանում՝ ինչի տակ է ստորագրել։ Անարդարությունն այն է, որ Հայաստանում 3 տարվա հաշվառում ունեցողը իրավունք ունի մասնակցելու ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ Ես այստեղ երկու հարց ունեմ՝ ինչո՞ւ 3 տարի և ոչ՝ 10 տարի, չէ՞ որ այստեղ կան անվտանգության խնդիրներ։ Եվ երկրորդ հարցը՝ ինչո՞ւ ընտրվելու և ոչ նաև՝ ընտրելու։ Այդ ինչպե՞ս է, որ Հայաստանի քաղաքացին, ծնողները իրենց որդուն ուրախ, առոք-փառոք կճանապարհեն բանակ, մեջքի վրա կընդունեն տուն, այսինքն՝ զոհված, ոչինչ չեն խոսի այդ մասին, բայց երբ ընտրության հարց է լինում՝ նրանք իրավունք չունե՞ն ընտրելու։ Ես ստորագրողներին կոչ կանեի, որ այդպիսի փաստաթղթի տակ չստորագրեին, դա էլ արդեն գալիս է մեր քաղաքական ուժի գաղափարին, այսինքն՝ «Միացյալ Հայաստանի» գաղափարին՝ ամբողջ Հայաստանը պետք է քվեարկի ու նախագահ ունենա, իսկ Հայաստանը պետք է մեկ նախագահ ունենա։ Նշանակում է, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, դա լուրջ հարց է։ Մեկ մարդու համար Սահմանադրություն են ուզում փոխել. մենք ունեցանք նման պատմություն՝ Սերժ Սարգսյանի հագով կոստյում կարեցին ու հռչակեցին սուպերվարչապետ, Բակո Սահակյանին էլ՝ սուպերնախագահ։ Հիմա մեկ հատ էլ Սահմանադրություն փոխենք ու նախկին բռնապետ Սամվել Բաբայանին հռչակենք Արցախի նախագա՞հ, ո՛չ, դա չի լինելու։ Եթե նույնիսկ 100 հազարն էլ ստորագրեն՝ դա չի լինելու։

– Երեք տարվա հետ կապված ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

– Սամվել Բաբայանը ապրում էր Մոսկվայում, Հայաստանից փախած էր քրեական հետապնդումների պատճառով և միայն 2016 թվականին է եկել Հայաստան ու հայտնի սկանդալային գործով կալանավորվել։ Հիմա ինչ է թե նա երեք տարի մշտական բնակություն ունի Հայաստանում՝ դրա համար նշվում է երեք տարի, իսկ ինչու պետք է տասը տարի գրվի՝ բացեմ փակագծերը հատուկ նրանց համար, ովքեր չգիտակցելով ստորագրում են։ 10 տարվա շեմը շատ պետությունների Սահմանադրություններում է գրված, որպեսզի սեփական երկիրը պաշտպանեն դրսից եկող մարդկանցից, որպեսզի որևէ միլիոնատեր չգա ու ժողովրդին կաշառքով ու ներդրումներով խաբի, իսկ եթե 10 տարի ապրի այստեղ, հիմնավորված կլինի, ընտանիք կունենա, և քիչ է հավանականությունը, որ դավաճանության կդիմի։ Տեսեք՝ Սամվել Բաբայանը Մոսկվայում ապրել է, ինչ իմանաք՝ ինչ շպիոնաժ հարցերով է զբաղվել, որ ասում է՝ Արցախը պետք է դնենք Մոսկվայի մանդատի տակ։ Բայց չէ՞ որ մենք մի քանի անգամ ունեցել ենք Մոսկվայի մանդատը, դա եղել է նախասովետական շրջանում, երբ եղել է ռուսական մանդատի տակ՝ 1921 թվականին, նա հայկական հողերը հանձնել է Թուրքիային։ Հիմա ինչ ենք ուզում, նորից հանձնենք Ադրբեջանին ու Թուրքիայի՞ն, գուցե դա Սամվել Բաբայանին չի հետաքրքրում, բայց մեզ հետաքրքրում է։ Տեսեք՝ որևէ նախկին նախագահ, ովքեր բռնապետ են եղել ու թալանել Արցախը, Արցախում չեն ապրում: Նախկին վարչապետ. խոսքս վերաբերում է թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ նույն Սամվել Բաբայանին, Անուշավան Դանիելյանին, Արկադի Ղուկասյանին, շատ նախարարներ ունենք, որ պաշտոնը հանձնելուց հետո Արցախում չեն ապրում։ Այսինքն՝ երկիրը թալանեն, անօրինություններով զբաղվեն և Արցախը լքեն ու հրաժարվեն հասարակ քաղաքացու կարգավիճակով ապրելուց, միայն առաջին-երկրորդ դեմքերի կարգավիճակո՞վ պետք է ապրեն։ Դա մեզ պետք չէ, մեզ պետք չեն փորձված բռնապետները, պետք են նոր ուժեր, նոր մոտեցումներ, որոնցով մեր երկիրը կզարգանա ու կդառնա անվտանգ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում