Ստամբուլի կոնվենցիան դեռ ԱԺ չի եկել, բայց աղմուկը կոնվենցիայի շուրջ մեծ է: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ կոնվենցիան նախ պետք է գնա ՍԴ, ՍԴ-ն պետք է տա եզրակացություն՝ արդյոք կոնվենցիան համապատասխանում է մեր Սահմանադրությանը:
Նա հիշեցնում է, որ ԵՄ մի շարք երկրներ չեն վավերացրել այն, քանի որ կոնվենցիան հակասել է իրենց երկրների Սահմանադրությանը: