Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես տրվեց սենսացիոն հաղթանակը. Ով էր դիրիժորը…

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի խաղարկությունը մեկնարկեց ըստ էության սենսացիոն հաղթանակով: Որակավորման առաջին փուլի առաջին խաղում մեր թիմը Երևանում 2:1 հաշվով առավելության հասավ Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի նկատմամբ: Խաղից առաջ բուքմեյքերները «Արարատ-Արմենիայի» հաղթանակը գնահատել էին 6.3 գործակցով: Այսինքն՝ շատ մասնագետներ Հայաստանի չեմպիոնի հաղթանակն ուղղակի անհավանական էին համարում:

Նշենք, որ ԱԻԿ-ը Եվրոպայի ամենահին ակումբներից է և ունի բավական հարուստ պատմություն: Մասնավորապես, «Արարատ-Արմենիայի» մրցակիցը 13 անգամ դարձել է Շվեդիայի չեմպիոն, 14 անգամ՝ փոխչեմպիոն, և 8 անգամ՝ գավաթակիր: Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ ԱԻԿ-ի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 16.25 միլիոն եվրո, մինչդեռ «Արարատ-Արմենիայի» խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը 5.88 միլիոն եվրո է: Կարճ ասած՝ ֆուտբոլիստների որակի առումով ԱԻԿ-ը մոտ 3 անգամ գերազանցում է «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի առաջնության ավարտից հետո մեր չեմպիոնը կադրային լուրջ խնդիրների առաջ էր կանգնած, քանզի պայմանագրերի ավարտվելուն պես հեռացել էին մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, մասնավորապես՝ թիմի ավագ Խոզինը: Մոտ մեկ ամսվա ընթացքում «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբը և մասնավորապես Վարդան Մինասյանը, կարելի է ասել, ահռելի աշխատանք են կատարել: Մինասյանին հաջողվել էր բալանսավորել թիմի խաղը և օղակների կապը: Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ նոր ֆուտբոլիստների առկայության պայմաններում սա ամենևին էլ հեշտ խնդիր չէ:

Վերլուծելով երեկվա հանդիպումը՝ կարող ենք արձանագրել հետևյալը. «Արարատ-Արմենիան» հաղթեց Շվեդիայի չեմպիոնին Վարդան Մինասյանի ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում: Որոշակի վերապահումով կարող ենք փաստել, որ «Արարատ-Արմենիայի» պաշտպանները չէին կորցնում դիրքը, ինչը նման մրցակցի հետ պայքարում շատ կարևոր էր: Մեր թիմը հաճախ էր գրոհը զարգացնում երկար փոխանցումներով, ինչը անակնկալ էր թե՛ երկրպագուների և թե՛ շվեդական թիմի համար: Այս կերպ Մինասյանը ամուր պահեց մեր թիմի թիկունքը, ինչպես նաև թույլ չտվեց, որ ֆուտբոլիստները շուտ հոգնեն և խաղավարտին լուրջ խնդիրներ ունենան:

Նշենք, որ Հայաստանի առաջնության ավարտից հետո «Արարատ Արմենիայի» ֆուտբոլիստները թե՛ ֆիզիկապես և թե՛ ֆունկցիոնալ պատրաստվածության առումով իդեալական վիճակում չէին: Այսօր շատերը ափսոսանք են հայտնում, որ «Արարատ-Արմենիան» չհաղթեց համոզիչ հաշվով, ինչը հնարավորություն կտար պատասխան հանդիպումից մեծացնել հնարավորությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլ դուրս գալու:

Նշվում է, որ մրցակիցը 10 հոգով էր և կարելի էր հեշտությամբ օգտագործել քանակական առավելությունը: Այո, կարելի էր ռիսկի դիմել և փորձել երրորդ գնդակը խփել, բայց այդ դեպքում կմեծանար նաև երկրորդ գոլը բաց թողնելու վտանգը: Մրցակցի ֆուտբոլիստները, որոնց կատարողական վարպետությունը շատ ավելի բարձր է, անհամբեր սպասում էին, թե երբ է «Արարատ-Արմենիայի» պաշտպանությունում տարածություններ առաջանալու: Ստեղծված իրավիճակում ևս Վարդան Մինասյանը ճիշտ կողմնորոշվեց և ֆուտբոլիստներին չհրահանգեց մեծ ուժերով և կարճ փոխանցումներով գրոհել: Վստահաբար կարելի է ասել, որ Մինասյանի մարտավարությունը քանդեց ԱԻԿ-ի գլխավոր մարզչի նախագծած պլանը, և պատասխան հանդիպումից առաջ լարվածությունը հասավ գագաթնակետին:

Պետք է ընդունենք, որ շվեդական թիմն այնուամենայնիվ օգտագործեց իր զենքը, որն է՝ ստանդարտ դիրքերի արդյունավետ խաղարկումը: Հենց անկյունայինից շվեդական թիմը խփեց պատասխան գնդակը: Ընդունենք նաև, որ ստանդարտ դիրքերի ժամանակ մեր պաշտպանությունում լուրջ խնդիրներ էին առաջանում: Պատասխան հանդիպումից առաջ Մինասյանի առաջնային հարցերից է ստանդարտների ժամանակ պաշտպանների խաղը համակարգելը: Եթե առաջին խաղում մեր մարզչին մեծ հաշվով հաջողվել էր գտնել ԱԻԿ-ի դեմ հակախաղ, ապա ստանդարտների հարցը մնում է բաց և օրակարգային:

Հաշվի առնելով Մինասյանի մարզչական կարիերայի վիճակագրությունը՝ կարող ենք ասել, որ այս մասնագետի գլխավորությամբ թիմը հատկապես հաջող է գործում երկրորդ համարով, մրցակցի հարկի տակ հանդիպումներում: Նկատի ունենալով, որ առաջին խաղում առաջին համարով խաղալով «Արարատ-Արմենիան» բավական հաջող խաղաց, պատասխան մրցավեճից առաջ մերոնց հնարավորությունները, այսպես ասած, փոքր չեն:

Նշենք, որ վտանգավոր պահերի և դարպասին արված հարվածների քանակով «Արարատ-Արմենիան» գերազանցել է Շվեդիայի չեմպիոնին: «Մեզ համար հանդիպումը հաջող դասավորվեց: Ամենակարևորը, որն ինձ գոհացրեց, ֆուտբոլիստները կատարեցին իրենց առաջադրանքն ամբողջապես: Սակայն դեռ աշխատելու տեղ ունենք: Մենք նորեկներ ունենք, որոնք ֆիզիկապես շատ լավ վիճակում չեն»,- խաղից հետո ասել էր Մինասյանը: Մասնագետը շեշտել էր, որ հանդերձարանում մարզիկներին հատուկ շնորհավորել է, քանի որ նրանք մեծ աշխատանք են կատարել: «Գրոհները լավ եզրափակելու համար մեզ պակասում են միայն քիչ խաղերը և փորձը: Թիմին դեռ ժամանակ է պետք: Մենք հարձակման գծում դեռ խնդիրներ ունենք»,- ասաց նա:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում