Անպայման պետք է ունենանք Սևանա լճի մակարդակի բարձրացում, ոչ մի դեպքում չի կարելի մակարդակն իջեցնել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։
«Պետք է ավազանից օրգանական նյութի և կենսածին տարրերի մուտքը կասեցնել կամ նվազեցնել։ Հիմնական աղտոտող գետերի վրա պետք է մաքրման կայաններ կառուցել։ Այսօրվա դրությամբ մի քանի հատ կա, բայց դրանք միայն մեխանիկական մաքրում են ապահովվում, ինչը բավարար չէ», – ասաց բանախոսը՝ խոսելով Սևանի օրհասական վիճակի և էկոհամակարգի խնդիրների մասին։