Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Երևանի նվազագույն և առավելագույն թիրախները. հրաժեշտի մաղթանք վարչապետից

Հայաստանն ու Եվրամիությունը վերհաստատում են գործակցության առաջնահերթությունները: Մամուլի համար արված հայտարարություններում այդ հանգամանքը արձանագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, որը փաստացի հրաժեշտի այց է կատարում ռեգիոն և այդ շարքում՝ Հայաստան: Տուսկը Երևան է այցելել նախօրեին երեկոյան՝ Բաքվից, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Բաքու այցելության ընթացքում բավականին նկատվում էր այն սառնությունը, որ արդեն մի քանի տարի առկա է Ալիևի ու Եվրամիության ղեկավարության միջև և ինչը բավականին ընդգծված դրսևորումներ է ունեցել Ալիևի Բրյուսել կատարած նախավերջին պաշտոնական այցի ընթացքում: Եվրոպայի ղեկավարները, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ուղղակի հեգնական արտահայտություններ էին թույլ տվել Ադրբեջանի ղեկավարի հասցեին: Սակայն, մենք խոսում ենք ԵՄ արդեն հեռացող ղեկավարության մասին, ըստ այդմ Հայաստան-ԵՄ հարաբերությանը տրված գնահատականներն էլ փաստացի հեռացող ղեկավարության գնահատականներ են:

Եվրախորհրդարանի ընտրությունից հետո արդեն հայտնի են ԵԽ նոր նախագահի, Եվրահանձնաժողովի ղեկավարի, այլ առանցքային պաշտոններում նոր նշանակվող թեկնածուների անունները: Ըստ այդմ, Դոնալդ Տուսկի ռեգիոնալ այցը թերևս իր վրա ունենալու է հրաժեշտի կնիքը և այդ իմաստով հեռացող եվրապաշտոնյաները բնականաբար շահագրգռված են ցույց տալ գործունեության դրական արդյունքներ և ազդակներ, այդ թվում արտաքին հարցերում: Դա չի նշանակում, որ իրականում պատկերն այլ է և Հայաստան-ԵՄ հարաբերությունը խնդրահարույց է:

Թավշյա հեղափոխությունից հետո որոշակի ժամանակահատվածի օբյեկտիվ վակուումը կամ դադարը աստիճանաբար լրացվում է: Կորսված ժամանակը վերականգնվում է, թե ոչ, դա առայժմ բարդ է ասել, սակայն մյուս կողմից խնդիրը ժամանակը վերականգնելը չէ, այլ բովանդակությունն ու ռազմավարությունը, որ ենթադրվում է արդեն նոր Հայաստանի հետ ԵՄ հարաբերության տիրույթում: Ակնառու է, և ի վերջո մենք մեզ չենք կարող խաբել, որ այդ հարցն այլևս Դոնալդ Տուսկի տիրույթում չէ, կամ Տուսկն այդ հարցի տիրույթում չէ, այլ ԵԽ նոր նախագահի, Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի ու նոր Եվրահանձնակատարների տիրույթում: Դոնալդ Տուսկը կօգնի՞ ապահովել հարաբերության շարունակություն և տրանսֆորմացիա ավելի խորքային մակարդակի: Դա կախված է նրա անձնական շահագրգռությունից և հանգամանքից, դե նրան անձնապես որքան է պետք:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նրան հետագա գործունեությունում: Եթե նա մնա քաղաքականության մեջ, թեկուզ Լեհաստանում, որի վարչապետն էր ԵԽ նախագահ ընտրվելուց առաջ, ապա անշուշտ Հայաստանը պետք է ձգտի առավելագույնս օգտագործել Տուսկ քաղաքական գործչի ու եվրագործչի կարողությունը: Սակայն, Եվրոպական ուղղությամբ Երևանի երկու գլխավոր թիրախները կամ աշխատանպատակները թերևս պետք է լինեն ԵՄ նոր ղեկավարությունը, և՝ ԵՄ առաջատար Գերմանիայի նոր ղեկավարությունը կամ Կանցլերը, հաշվի առնելով, որ Մերկելի հեռանալուն մնացել է թերևս քիչ ժամանակ: Այստեղ հատկանշական է, որ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում է Մերկելի զինակից՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյեյենը:

Հայաստանում հեղափոխությունից հետո բավականին ջերմ հարաբերություն էր հաստատվել վարչապետ Փաշինյանի և Մերկելի միջև, ինչը հիմք է տալիս ակնկալելու, որ այն ունի նաև Մերկելի զինակից բարձրաստիճան Եվրապաշտոնյայի հետ հարաբերության վրա տարածվելու հավանականություն: Ինչ վերաբերում է հայեցակարգային տրամաբանությանը, ապա Երևանի նվազագույն խնդիրը անշուշտ ԵՄ հետ դեռևս 2017-ին կնքված Ընդլայնված գործընկերության պայմանագրի արդյունավետ և դինամիկ իրագործումն է, իսկ առավելագույնը՝ հայ-եվրոպական օրակարգը պայմանագրից ավելի հարստացնելը, որտեղ ֆինանսները կդիտարկվեն իհարկե հույժ կարևոր, բայց միջոց՝ գաղափարական-արժեքային և ռազմա-քաղաքական բնույթի նպատակների համար: Դրանց ներուժն առկա է, իսկ իրագործումը կարևոր Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հեռանկարներն ամրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում