Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մոնոպոլիաները վերացնելու ճանապարհին կառավարությունը արել է ընդամենը մեկ՝ առաջին քայլը, մինչդեռ կարևորագույն քայլերն արված չեն

Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հրապարակավ հայտարարել, որ Հայաստանում օլիգարխներ չկան, որ մոնոպոլիաներին վերջ է տրված, որ մեզանում այլևս գործում են օրենքն ու շուկայական հարաբերությունները: Մինչդեռ, իրականում հանրությանը հայտնի որոշ օլիգարխներ հեղափոխությունից հետո էլ բոլորովին «դիսկոմֆորտ» վիճակում չեն: Ավելին՝ որոշները «նոր տարածքներ են գրավում»: Մեր խնդրանքով հետհեղափոխական իրականության մեջ առաջացած այս հակասության տնտեսագիտական մեկնաբանությունն է ներկայացնում Վահագն Խաչատրյանը:

Իրականում այս «հակասությունը» ամենակարևոր խնդիրներից է, որ համանման իրավիճակներում հայտնված երկրների կառավարություններին երկընտրանքի առաջ է կանգնեցնում: Մի համակարգից անցում է կատարվել այլ համակարգի՝ զուտ կառավարման առումով: Դրա համար կարևոր է, որ այս երևույթի գնահատականը տրվի տեսական ու գործնական հանգամանքներից ելնելով, որպեսզի հասկանալի լինի, թե որտեղից ուր ենք «տեղափոխվել»: Սովետմիությունից անցում կատարվեց դեպի անկախ պետականություն, որի արդյունքում համակարգ փոխվեց՝ սոցիալիզմից կապիտալիզմ, և այս ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական նաև քաղաքական միջավայրում տեղի ունեցած ամբողջ բացասականը վերագրվեց կապիտալիզմին:

Սա տնտեսական լուրջ խնդիր է համակարգի փոփոխությունից 30 տարի անց էլ, որովհետև մարդիկ գնահատում են այն, ինչ տեսնում են՝ չփորձելով խորանալ, հասկանալ, թե ինչ է նշանակում կապիտալիզմ, ու այս համակարգին մակերեսային գնահատականներն են տալիս՝ ելնելով ՀՀ-ում ու, թերևս, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում իրենց տեսածից: Մինչդեռ իրականում դա կապիտալիզմի հետ առնչություն չունի: Երբ ասում են շուկայական հարաբերություններ, դա ամենից առաջ նշանակում է իրավական պետություն, օրենքի առաջ հավասարություն՝ առանց բացառության, բոլոր դեպքերում, բոլորի համար: Ցավոք, մեզանում հակառակն է եղել: Ստեղծվել է կորպորատիվ կամ խմբային պետություն, որը սպասարկել է սրա գլխին կանգնածների ու նրանց շրջապատողների շահերը: Սա շատ ցայտուն երևում է վերջին տարիների մեր մասնագիտական ուսումնասիրություններում և միջազգային կազմակերպությունների, այդ թվում և ՀԲ-ի վերջին վերլուծություններում: Բանկի հրապարակումներում Հայաստանին տրվում էր կորպորատիվ կամ խմբային պետություն բնորոշումը: Այսօրվա կառավարությունը փորձում է խմբային պետությունը վերածել նորմալ պետության, որը կսպասարկի ոչ թե որոշակի խմբի, այլ ժողովրդի շահերը: Հարց է, թե կառավարությունը ոնց պետք է կարողանար մեկ տարվա ընթացքում նախկինում ձևավորված խմբերը, ավանդույթները, մոտեցումները փոխել:

Տնտեսության մեջ այսպիսի իրավիճակ էր, որ գործարարությամբ զբաղվել ցանկացողը պետք է անպայման «դաբրո» ստանար: Այլապես բացառվում էր տվյալ անձին բիզնեսով զբաղվելը: Ձևավորվել էր իշխանության հավատարիմ մարդկանց խումբ, որոնք զբաղված էին տնտեսական գործունեությամբ, ներմուծմամբ, առանձին ապրանքատեսակների արտադրությամբ, առանձին տեսակների արտահանմամբ և այլն: Սա է իրավիճակը, և այդ ժառանգությունից պետք է ձերբազատվել, հատկապես որ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է հավասար մրցակցային պայմանների ստեղծման, արտոնությունների վերացման մասին: Այս կառավարությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել գործարարությամբ, խոչընդոտները վերացված են: Այլ խնդիր է, թե ցանկացողներն ինչ հնարավորություն ունեն: Հարցն այն է, որ «նորերի» դեմ կանգնած են տասնամյակներով ձևավորված ամուր կառույցներ: Իհարկե, հիմա այդ կառույցների հզոր հենարաններից մեկը, հանձինս իշխանության, չկա:

Բայց իրենք ունեն ֆինանսական հնարավորություններ, բիզնես աշխարհում կապեր, դրսի հետ լավագույնս հղկված հարաբերություններ: Ֆինանսներ ինչ-որ ձևերով հնարավոր է ձեռք բերել, բայց կապեր և հարաբերություններ հաստատելու համար տևական ժամանակ է պետք: Պետությունը, շուկան ապամոնոպոլիզացնելու առումով, իր «խնդիրը լուծել է»՝ հայտարարելով, որ որևիցե մեկին չի հովանավորում: Բայց գործարարները, մարդիկ, որ փորձում են «մտնել ապամոնոպոլիզացված շուկա», լուրջ խնդիրներ են ունենում: Փորձում են շաքարավազ ներկրել, բայց ամենատարբեր պատճառներով ձախողվում են: Դիմում են դրսի շաքարի ոլորտի մարդկանց, որոնցից պետք է գնեն, բայց, քանի որ սրանք տարիներ շարունակ աշխատել են նախկիների հետ, գործընկերներ ու ընկերներ են այլևս, նորերի համար բոլորովին այլ, բարձր գին են առաջարկում՝ հների համեմատ անհավասար պայմաններ ստեղծելով: Այստեղ պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Հետևաբար, պետությունը դեռևս անելիք ունի:

Սևանի շաքարավազի գործարանի հետ կապված ճշտվել է, որ Սամվել Ալեքսանյանն այստեղ փայատեր է: Հետևաբար, ոնց էլ փորձես մեղմել սրա ազդեցությունն այս ոլորտում, դժվար է, որովհետև բոլոր կոմբինացիաներում վերջինիս դերակատար է: Այստեղ արդեն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն է առաջանում, որ պետության անելիքն է: Նույնը բենզինի շուկայում է: Հեղափոխությունից հետո մինչ օրս նոր խաղացող չկա: Այդտեղ գործող ընկերությունները ունեն ձևավորված հարաբերություններ և այդ հանգամանքը շահագործելով՝ Վրաստանում երկաթուղուն թելադրում են իրենց ուզած խաղի կանոնները, որ բոլորովին ձեռնտու չէ նորերին: Այստեղ էլ պետությունն անելիք ունի, միջպետական հարաբերություններում: Նորերի կողմից բենզին ներկրելու փորձեր եղել են: Մարդիկ, ովքեր ֆինանսական որևէ խնդիր չունեն, փորձել են բենզին բերել: Առայժմ ոչ մի կերպ չեն հաջողում: Նմանատիպ խնդիրներ կան նաև հավի մսի, կարագի, այլ առաջնահերթ կարևորության ապրանքատեսակների առումով, նմանատիպ պատճառներով: Սա բոլորովին պայմանավորված չէ նրանով, որ առաջինները հզոր են, մյուսները փող չունեն: Մյուսներն էլ ունեն, բայց չեն կարողանում դաշտ մտնել:

Նախկինում ՏՄՊՊ հանձնաժողովը, կառավարության անդամները շարունակ «բացատրում էին», որ Հայաստանի փոքր շուկան մրցակցության հնարավորություն չի թողնում: Շուկայի մեծ կամ փոքր լինելը շուկայավարման հետ կապ չունի: Դա խաբեություն էր: Երկու դեպքում էլ պետությունը կարող է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ուժեղ մրցակցություն լինի: Հունական OTE-ն Հայաստանում մենաշնորհ ուներ: Երկրորդին չէին թողնում՝ պատճառաբանելով, որ սա ներդրումներ պետք է անի և այլն: Երբ Քոչարյանին պետք էր, հայտնվեց «ՎիվաՍելը» և «գիշերով կայացած անսպասելի մրցույթում» հաղթեց: Նման աննորմալ իրավիճակը շուկայի փոքրությամբ, փոքր շուկայում մրցակցության բացակայությամբ բացատրելը, չի աշխատում:

Ինչ վերաբերում է անհավասար մրցակցությունը վերացնելու երկրորդ ուղուն՝ հարուստների ունեզրկմանը, որ հաճախ հնչում է, ամենավատ բանն է, որ կարելի է մտածել: Մարդկանց առաջ արհեստական խոչընդոտներ ստեղծել, արգելել, որ մարդն այլևս այդ բիզնեսով զբաղվի, կործանարար է տնտեսության համար: Յուրաքանչյուր հաջորդ կառավարություն կարող է դիմել նույն քայլին: Լավ է, որ Փաշինյանի կառավարությունն այդ ուղիով չգնաց: Պարզապես պետք է հետևել գործընթացներին և շտկումներ անել՝ հստակեցնելով, թե ինչի 4-րդ, 5-րդ, 6-րդ բենզին ներկրողներ չեն առաջանում, 6, 7, 8-րդ հավի միս մատակարարողներ չկան: Պետք է հանրային ծառայություններն ու ՏՄՊՊ հանձնաժողովները միացվեն մեկ մարմնի մեջ, ավելի լայն լիազորություններով, որպեսզի կարողանան օպերատիվ այդ հարցը լուծել: Իսկ մինչ այդ այս հանձնաժողովը պարբերաբար անաչառ ուսումնասիրություններ պետք է անցկացնի, ներկայացնի ոչ միայն ներսի, այլև միջազգային ու տարածաշրջանային պատկերը՝ անելով համեմատություններ ու ներկայացնելով ոչ թե կառավարությանը, այլ հանրությանը և բիզնես շրջանակներին: Մյուս կողմից, եթե զգացվում է, որ այս կամ այն ընկերությունը չափից ավելի խոշորացել է, կարելի է օրենսդրորեն կամ հակամենաշնորհային քաղաքականությամբ թույլ չտալ, որ շուկայում որևիցե մեկը 25%-ից ավելի ներկայացված լինի: Ցանկալի է նաև, որ մեծածախ ու մանրածախ առևտուրները օրենքով առանձնացվեն, ինչպես ընդունված է աշխարհում:

Հետևաբար, մոնոպոլիաները վերացնելու ճանապարհին կառավարությունը արել է ընդամենը առաջին քայլը, մինչդեռ երկրորդ, երրորդ կարևորագույն քայլերը արված չեն: Ընդ որում, ոչ միայն մոնոպոլիաների, գերիշխող դիրքի առումով, այլ ընդհանրապես, կառավարության գործունեության մեջ այսօրվա խնդիրն այն է, որ անելով ամենակարևոր քայլը, սահմանելով խաղի ընդհանուր կանոնները, այն է՝ մենք, որպես պետություն, այսպիսի դիրք ունենք տնտեսության և հասարակության մեջ, պետության մեջ, չի ներկայացնում իր մոտեցումները վաղվա, մյուս օրվա հետ կապված:

Ընդհանուր դրույթները հասկանալի են. կաշառք չենք վերցնում, ազատ ենք մեր գործողությունների մեջ, կառավարությունը չի հովանավորում մենաշնորհային դիրքը: Բայց այս ամենը պահելու համար ի՞նչ է անում: Այստեղ է, որ կառավարությունն ասելիք ու անելիք ունի: Տեղին կլինի, որ կոնկրետ գործողությունները, որ նախատեսված են փետրվարյան միջոցառումների ծրագրով, կլինի եռամսյակի կամ կիսամյակի կտրվածքով, ներկայացվի հանրությանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում