Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Դատական «ճգնաժամի» հանգուցալուծումը. ինչ արեց վարչապետը

«Իմ քայլը» կառավարող խմբակցության ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակը պետք է հանգուցալուծվի խորհրդարանում քաղաքական ուժերի քննարկման արդյունքում: ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, որ առաջացավ Վահե Գրիգորյանի՝ դատավորի կարգավիճակում երդման տեքստին հաջորդած հայտարարությամբ, արդեն առկախված է մի քանի շաբաթ, Հայաստանը մատնելով թեժ իրավաբանական բանավեճերի: Տեսականում, դրանք ոչ միայն վատ կամ ավելորդ չեն, այլ կարող են լինել օգտակար, սակայն կա մի հանգամանք՝ հանգուցալուծումը չի կարող լինել իրավական: Իրավունքն այս դեպքում անկասկած լինելու է գործիք, որով պետք է լուծվի քաղաքական խնդիրը: Իսկ խնդիրը մայիսի 20-ի ելույթում ձևակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկ:

Այդժամ առաջանում է հարց՝ երկրորդ փուլի մեկնարկ հայտարարած Նիկոլ Փաշինյանն ունե՞ր հաջորդական քայլերի պատկերացում, կամ ինչպես ներկայումս նորաձև է ասել՝ երկրորդ փուլի ճանապարհային քարտեզ: Թե՞, այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանի համար այս խնդիրն ամենևին էլ գերակա կամ առաջնային չէր, և դատական համակարգի իմաստով նա չէր տեսնում լուրջ և անհաղթահարելի վտանգներ, այսպես ասած, ընթացիկ ռեժիմում հակազդելու համար, եթե լիներ անհրաժեշտություն: Բայց այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչն էր ուրեմն երկրորդ փուլ հռչակելու պատճառը, եթե վարչապետը չէր տեսնում դատական համակարգի այդպիսի խնդիրները: Այստեղ հարկ է նկատել, որ մայիսի 20-ի ելույթը ներառում էր ոչ միայն դատական համակարգը: Եվ ավելին, այդ ելույթի, թերևս, ծանրության կենտրոնը անդրադարձն էր Ապրիլյան քառօրյային, «դավադիր պատերազմի» տրամաբանությանն ու Արցախի նախագահի ընտրությանը: Իսկ սա արդեն չափազանց լայն, արտաքին ընդգրկումով փաթեթ է:

Հեղափոխության երկրորդ փուլը ըստ էության առնչվում էր այդ լայն փաթեթին, և առիթ ունեցել եմ տարբեր ձևաչափերում և հարթակներում անդրադառնալ խնդրին՝ ասելով, որ մայիսի 20-ի ելույթի համատեքստում դատական համակարգն ավելի շուտ առիթ էր, քան բուն թիրախ կամ նախաձեռնության հասցե: Դատական համակարգը առիթ էր առավել լայն քաղաքական հարցեր սպասարկելու անհրաժեշտ գործընթաց կատալիզացնելու համար, ինչը տեղի ունեցավ և թերևս տվեց նաև իր քաղաքական էֆեկտը, ինչի մասին վկայեց հետագա ներքին և արտաքին գործընթացների տրամաբանությունը: Հայաստանում դատական համակարգի ճակատագրով մտահոգված չեն, որ ՌԴ դեսպանը հանդիպում էր, օրինակ, Հրայր Թովմասյանի հետ: Դա ՌԴ համար ևս գործիքակազմ էր ավելի խորքային քաղաքական հարցերի համատեքստում, որոնք կապված են թե՛ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության վերափոխման անխուսափելի հրամայականի՝ ՌԴ-ում դրա հանդեպ դիմադրության հետ, թե՛ նաև ռեգիոնալ և միջազգային անվտանգային հարցերի: Ի վերջո, այդ համատեքստում էր նաև Մոսկվայում Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարական հանդիպումից ավելի քան մեկ ամիս անց Վաշինգտոնում հանդիպման կազմակերպումն ու դրանից առաջ Ադրբեջանի ռազմական շանտաժի վերադարձի փորձը, որն ավարտվեց թերևս Վաշինգտոնում Բաքվին ցույց տրված դեղին քարտով:

Այդ իմաստով հասկանալի է, որ բուն դատական համակարգում և նաև ՍԴ-ում ստեղծված իրավիճակը կառավարությունը չի դիտարկում միջամտության հրատապ անհրաժեշտություն պարունակող, քանի որ խորքային առումով այստեղ ճգնաժամ իսկապես չկա, կամ ճգնաժամի իմիտացիա, որը, մեծ հաշվով, հանրային կյանքի ընթացքը ոչ միայն չի արգելակում կամ ոչ միայն չի շեղում իր հունից, այլ հակառակը՝ հարստացնում է սահմանադրականության, իրավականության, իրավագիտության և իրավունքի ընդհանրապես փիլիսոփայական շերտերի շուրջ՝ ընդհուպ ակադեմիական բանավեճով: Այդ ամենն իր նստվածքը կտա հանրային գիտակցության մեջ, որն այդպիսի բանավեճի և քննարկումների կարիք ունի շատ, քանի որ, խոշոր հաշվով, խոսքը հանրային տիրույթում բավականին հազվադեպ եղած երևույթի մասին է: Մինչդեռ աներկբա է, որ Հայաստանում խորքային բարեփոխումների հաջողության կարևոր նախադրյալներից մեկը պետք է լինի հանրային իրավագիտակցության, իրավական մշակույթի բազայի, ենթագիտակցական և գիտակցական ընկալումների ձևավորումը: Իսկ քարացած, այսպես ասած, պսևդոիրավական և ավելի շատ քրեական ենթամշակույթի վրա հենված հանրային գիտակցությունը կարող է իրավագիտակցության վերափոխվել միայն, այսպես ասած՝ շոկային-սկանդալային, կամ տեսարանային գործընթացների օգնությամբ, ինչը ապահովում է «սահմանադրական ճգնաժամը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում