Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Թուրքիայի արևելյան Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Փյուլումյուր (նախկին Բոլոմոր) շրջանում միմյանց են բախվել անվտանգության ուժերն ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։
Բախման արդյունքում զոհվել է 1 սերժանտ, վիրավորվել 3 զինծառայող։ Որոնողական աշխատանքների ժամանակ թուրք զինվորականները հանդիպել են PKK-ի 10-15 հոգանոց խմբի, որն էլ կրակ է բացել նրանց վրա։ Վիրավոր զինվորները փոխադրվել են Էլյազըղի (Խարբերդ) հոսպիտալ։