Եգիպտոսի իշխանությունները դիմել են Ինտերպոլին, երբ անցած շաբաթ Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է եգիպտական փարավոն Թութանհամոնի կիսանդրին, չնայած Կահիրեի առարկություններին, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:
Եգիպտական կողմը հույս ունի, որ Ինտերպոլը կօգնի պարզել արտեֆակտի գտնվելու վայրը: Եգիպտոսի հնագույն իրերի ազգային կոմիտեն նախկինում դժգոհություն էր հայտնել Թութանհամոնի կիսանդրու վաճառքի կապակցությամբ, քանի որ, ըստ նրանց հայտարարության, որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, որը ցույց կտար, որ այն օրինականորեն է դուրս բերվել Եգիպտոսից:
Անցած շաբաթ Լոնդոնում Christie’s աճուրդի տանը 5.97 մլն դոլարով վաճառվել է Թութանհամոնի կիսանդրին, որն ավելի քան երեք հազար տարեկան է:
Եգիպտական կողմը պնդում է, որ հնագույն արտեֆակտը 1970-ականներին ապօրինի կերպով դուրս է բերվել Լուքսոր քաղաքի Քարնիք տաճարից: