Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

ՀԲ-ի և ՄԱԿ-ի փորձագետները Արթուր Դավթյանի հետ քննարկել են հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրումը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 9-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ համատեքստում ֆինանսական հետաքննությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի հետախուզման և բռնագանձման, փողերի լվացման, հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման ինստիտուցիոնալ նոր իրավական մեխանիզմների ներդրման, այս ոլորտներում միջազգային համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ նշված ուղղություններով մասնագիտացած՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների համապատասխան ծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների, կարողությունների կատարելագործման նոր մեթոդների օգտագործման հեռանկարներին և հնարավորություններին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական ոլորտում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է աննախադեպ արդյունավետություն, որին մեծապես նպաստում է ակտիվ, նախաձեռնող և պահանջատեր հասարակության օժանդակությունը, սակայն, գործող իրավակարգավորումները որոշակի արգելքներ են ստեղծում հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման և երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման համար:

Այդ նպատակով ՀՀ դատախազության ակտիվ ներգրավվածությամբ մշակվել են օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնց ընդունումը էապես կբարձրացնի կոռուպցիոն համապատասխան գործերով քննությունների արդյունավետությունը և հնարավորություն կտա պետությանը և հասարակությանը վերադարձնել նրանցից գողացված ռեսուրսները, վերականգնել սոցիալական արդարությունը: Գլխավոր դատախազը շեշտել է այդ գործընթացում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը, որի գերխնդիրը թույլ չի տալիս ավելի մեծ արագություն հաղորդել բարեփոխումների գործընթացին:

Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային համագործակցության ակտիվացումը, գործող համապարփակ տեղեկատվական բազաների հասանելիությունը, կոռուպցիոն գործերով փորձաքննությունների տեխնոլոգիական, մեթոդական, և մասնագիտական ռեսուրսների արդիականացումը և կոռուպցիոն այս բնույթի հանցագործությունների քննության մեջ ներգրավված օպերատիվ հետախուզական մարմինների, քննիչների, դատախազների և դատավորների համար հասցեական վերապատրաստումների անցկացումը:

ՀԲ-ի և ՄԱԿ փորձագետները թիրախային են համարել այն խնդիրները, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել են որպես առաջնահերթություններ:

Նրանք նշել են, որ օրենսդրության մշակման, իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում փորձագիտական աջակցության նպատակների և ուղղությունների հստակեցումից հետո առավել մանրամասն կքննարկվեն դրանց իրականացման կոնկրետ մեխանիզմները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում