Հարավկորեական Samsung ընկերությունը Galaxy Pro շարքի նոր գովազդում ծաղրել է Microsoft-ին, Apple-ին ու Amazon-ին:
Հոլովակում Galaxy Pro պլանշետները համեմատվում են Apple-ի iPad-ի, Microsoft-ի Surface-ի և Amazon-ի Kindle-ի հետ:
Հաղորդվում է, որ iPad-ը չի կարող աշխատել հանձնարարությունների բազմազանության ռեժիմում, և որ դրա Retina դիսփլեյն այնքան լավը չէ, որքան Galaxy Pro-ի non-Retina էկրանը: Kindle-ն իր հերթին շատ է ուղղված դեպի գրքերը, մինչդեռ Surface-ն իր հավելյալ աքսեսուարներով ավելի շատ նման է նոութբուքի, քան պլանշետի:










































