Youtube.com կայքում պատրաստվում են նոր դիզայն ներկայացնել: Այն ավելի մուգ է և, ըստ կայքի բլոգի հրապարակման, կդառնա ավելի ոճավորված, ժամանակակից ու հարմար: Նշվում է, որ Youtube-ում ոճի փոփոխությունն իրականացվում է Cosmic Panda գաղտնաբառի ներքո: Բլոգում նշվում է, որ սա միայն առաջարկվող տարբերակներից մեկն է:
Այս փոփոխությունները, ըստ հրապարակման, անհրաժեշտ են, քանի որ երկու տարվա ընթացքում կայքի միջերեսը չնչին փոփոխությունների է ենթարկվել: Տեսնելու համար այս փոփոխությունները, անհրաժեշտ է մտնել http://www.youtube.com/cosmicpanda կայքը և դիտել դրանք: Այսուհետ տեսանյութը լինելու է ոչ թե ձախից, այլ կենտրոնում: Փոխվել է կոճակների դիզայնը: