Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Եթե այս իշխանությունը սխալ ճանապարհով գնա, չենք խորշի դաժան քննադատության ենթարկել․ Արման Մուսինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:

– Պարո՛ն Մուսինյան, հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ արմատական ընդդիմության դերը ստանձնել են արտախորհրդարանական ուժերը, որոնցից որոշները վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ն դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասցրել են անդունդի եզրին, խոսքը մասնավորապես ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին է վերաբերում: Ռ. Քոչարյանն էլ հայտարարում է, որ կոնսոլիդացնելու է այս ուժերին: Այս բևեռն, ըստ ձեզ, ուժ ունի՞, թե՞ ոչ:

– Այդ բևեռում հայտնված ուժերից մի մասին չգիտեմ որքանով է քաղաքական բառը սազում, բայց հասկանալի պատճառներով նրանք ճգնաժամի մեջ են, 20 տարի շարունակ ժողովրդի կամքին հակառակ լինելով իշխանություն՝ Հայաստանի, նրա ազգային և հասարակության շահերի դեմ արել են գրեթե բոլոր հնարավոր ոտնձգությունները, և հիմա հանրային ընկալման մեջ վատ համբավ ունեն: Չէի ուզենա գուշակություններ անել՝ կապված նրանց հետ, բայց կարծում եմ՝ հասարակությունը դեռ երկար կհիշի այն մղձավանջը, որի միջով այդ ուժերը ստիպեցին անցնել:

– Արդեն անթաքույց կարող ենք ասել, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադիր հայրերը, պայքարում են ՀՀ պետական շահի դեմ, և ՀՀ ժողովրդի կողմից մերժված լինելու հանգամանքը նրանց չի կաշկանդում:

– Քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուրի իրավունքն է, Սահմանադրությունն ընձեռում է հնարավորություն: Քաղաքականության երկու մոտիվացիա գոյություն ունի՝ հանրային շահերը և անձնական մոտիվները: Եթե գործում ես հանուն հանրային պետական շահերի, իհարկե կարող ես սխալվել, բայց միևնույն է՝ գործում ես հանուն երկրի և հասարակության, իսկ երբ գործողություններիդ հիմքում անձնական շահն է, որևէ պարագայում չես կարող օգտակար լինել պետությանն ու հասարակությանը: Քրեաօլիգարխիկ ուժերն իրենց գործունեությամբ ապացուցել են, որ իրենց գործողությունների հիմքում եղել է անձնական շահը: Նրանց գործողությունները հակասել են Հայաստանի ազգային, պետական շահերին և մեր ժողովրդի իղձերին: Մեր հասարակության հիշողությունն այդքան կարճ չէ, ժողովուրդը շատ իմաստուն է դատելու, թացը չորից տարբերելու և տարբեր գործիչների, քաղաքական ուժերի և նրանց մոտիվացիան գնահատելու առումով:

– Ի՞նչ եք կարծում, սրանում իրենց մեղքի մասնաբաժինը ներկայիս իշխանությունները չունե՞ն, թեկուզ հենց նախորդներին քաղաքական գնահատական չտալու համատեքստում:

– Եթե կա հիմնավորում, նախորդ իշխանություններին պետք է տրվեն իրավական, ոչ թե քաղաքական գնահատականներ. եթե հանցանքներ են գործել, իրավախախտումներ արել, ապա իշխանության պարտավորությունն է քննել բոլոր դեպքերը և մեղավորներին իրավական պատասխանատվության կանչել: Կարծում եմ՝ այո՛, այս իշխանությունն այդ հարցում թերանում է, և՛ տեմպերը, և՛ մասշտաբները ինձ չեն գոհացնում: Կարող էին համակարգված կերպով իրավական գնահատական տալ տարբեր ոլորտներում պետական պաշտոն զբաղեցրած անձանց այն գործունեությանը, ովքեր ներգրավված են եղել կոռուպցիոն և այլ ապօրինի սխեմաների մեջ: Դա պետք է արվի արագ մի քանի պատճառներով, նախ՝ սա երկարաժամկետ առաքելություն ունի, որպեսզի որևէ իշխանություն (այդ թվում՝ այսօրվա) հասկանա, որ հնարավոր չի լինելու գալ իշխել, օրինախախտում անել և մնալ անպատիժ, երկրորդ՝ դա հասարակության մեջ ներքին վստահության, օրինականության և արդարության վերականգնման զգացողությունը կուժեղացնի, և երրորդ՝ կունենանք տնտեսական հետևանքներ. եթե պետությունից մեծ գումարներ են յուրացվել, դրանք հնարավոր կլինի վերադարձնել պետբյուջե և ուղղել պետության առաջնահերթ կարիքներին:

– Ի դեպ, նախկին իշխանությունները աստղաբաշխական գումարների յուրացման մեջ մեղադրում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին:

– Նախկինները ոչ միայն մեղադրել են, այլ երբ որ եկել են իշխանության, երկու տարի բոլոր հնարավոր ստուգումներն անցկացրել են՝ նախագահի աշխատակազմի, կառավարության, վարչապետի գործունեության և մնացել են քոռուփոշման, ոչինչ չգտնելով՝ ստիպված համակերպվել են դրա հետ, բայց քարոզչական մակարդակում շարունակել են նույն ցնդաբանությունը: Դա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին չեն եղել թերացումներ, կաշառակերություն առանձին պաշտոնյայի կողմից, բայց որ իշխանական ամբողջ թիմը ներգրավված լիներ ապօրինությունների մեջ (ինչին ականատես ենք եղել 98-2018թ.), նրանք փորձել են գտնել, բայց չեն գտել:

– Բայց շարունակում են այդ մասին խոսել, մասնավորապես Ռ. Քոչարյանն իր վերջին հարցազրույցում մի քանի անգամ անդրադարձավ այդ թեմային:

– Գիտեք, այն մարդիկ, ովքեր հանցանք են գործում, առաջին բանը, որ պետք է անեն, սլաքն իրենցից շեղելն է և փորձելը հասարակությանը ուրիշ թիրախի վրա կենտրոնացնել: Դա արել են, երբ իշխանության էին, որպեսզի հասարակությունն իրենց հանցանքները չտեսնի, և հիմա նույնը անում են:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Քոչարյանի հայտարարությանը կոնսենսուսի վերաբերյալ. ո՞ւմ կարող էր նկատի ունենալ՝ ՀՀԿ-ի՞ն, Վազգեն Մանուկյանի՞ն… Ո՞վ և ինչպե՞ս կարող է հետագայում դերակատարում ունենալ այս բևեռում:

– Չեմ կարող նման բան կանխատեսել, բայց ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ, ով իր քաղաքական ճակատագիրը կամ ապագան կկապի Ռ. Քոչարյանի հետ, հայտնվելու է կոտրած տաշտակի առաջ… Հուսով եմ՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները դատարանում կհիմնավորվեն:

– Պարոն Մուսինյան, արտախորհրդարանական ուժերի դասավորության մեջ ՀԱԿ-ի տեղը որտե՞ղ է այսօր:

– Մենք՝ որպես քաղաքական ուժ, հասարակության մեջ մեր դիրքավորումը միշտ ունեցել ենք, երևի թե չեք գտնի քաղաքական այլ ուժ, որ ավելի պարզ ու անկեղծ է խոսել քաղաքացիների հետ: Այսօր ընթանում են պրոցեսներ, որոնք իրենց փուլայնությամբ հանգուցալուծման չեն հասել: Իշխանությունը դեռ նոր է կառավարում, երբ որ մենք կտեսնենք, թե ինչքանով են հռչակված բարեփոխումները հաջող տեղի ունենում, և երբ որ ավելի կհստակեցվեն ստրատեգիական հարցերը՝ տնտեսական բարեփոխումների հայեցակարգը, արտաքին քաղաքականության ոլորտում մասնավորապես ղարաբաղյան հարցը, ենթակառուցվածքների, դատական իշխանությանը վերաբերող բարեփոխումների հարցը, երբ որ կտեսնենք, որ դրանք արդեն միս ու արյուն են ստանում, դրանց վերաբերյալ մեր մոտեցումները կարտահայտենք: Միայն ուրախ կլինենք, եթե մեր պետությունում ճիշտ զարգացումներ տեղի ունենան, որից հասարակությունը և պետությունը կշահեն: Եթե տեսնենք, որ ինչ-որ բան սխալ ճանապարհով է գնում, մենք չենք խորշի դաժան քննադատության ենթարկել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում