Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Նիկոլ Փաշինյանը կորցնում է ադեկվատությունը․ ո՞ւր են իշխանության «արժանավորները»

Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որ Սինգապուրի կառավարման փիլիսոփայության հենասյուններն են, այսօր դարձել են նաև նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները։ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հավակնոտ հայտարարություն է արել Սինգապուրի նախագահ Խալիմա Յակոբի հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանի կառավարության ազնվությանը կասկածելու հիմք գոնե առայժմ չունենք, համենայնդեպս, նույնիսկ արմատական ընդդիմության ներկայացուցիչները չեն մատնանշում ճչացող կոռուպցիոն փաստեր։ Սակայն սա բավարար պայման չէ, որպեսզի կարողանանք խոսել արդյունավետ կառավարման մասին։ Նույնիսկ պոզիտիվ սոցիոլոգիական հարցումները, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի բարձր՝ 72 տոկոսանոց վարկանիշի մասին, մտահոգությունների առատ նյութ են տալիս։ Միջազգային հանրապետական ինստիտուտը փաստում է, որ չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ։ Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշել են վատ կառավարումը (22 տոկոս): Անցած վեց ամիսների ընթացքում այն մարդկանց տոկոսը, ովքեր հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, նվազել է՝ 72 տոկոսից հասնելով 53 տոկոսի։

Հատկապես վերջին երկու թվերն ամենևին էլ չեն խոսում մերիտոկրատիայի մասին, որը բառացի նշանակում է արժանավորների իշխանություն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանությունը նման հատկանիշով օժտված է, ապա դա բացառապես վերաբերում է մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը՝ ինչպես միայնակ հեղափոխություն արեց, այնպես էլ՝ միայնակ իրականացնում է երկրի կառավարումը։ Դասական իմաստով՝ Փաշինյանը չունի թիմ, իսկ կառավարությունն ու խորհրդարանն ընդամենը քողածածկույթ են, որոնք քողարկում են նրա անձնիշխանությունը, սուպերվարչապետական համակարգը։

Հեղափոխության պայմանական թիմում հայտնվել են բազմաթիվ մարդիկ, որոնց, թերևս, միակ արժանիքն այն է, որ հեղափոխության օրերին «քայլել» են կամ արժանացել են Փաշինյանի վստահությանը՝ տարբեր պատճառներով։ Մերիտոկրատիան ունենում է երկրի զարգացման ընդհանուր տեսլական, արժեքային միասնական համակարգ, հատկանիշներ, որոնցից զրկված է «իզմ»-եր կամ գաղափարախոսություններ մերժող մեր իշխանությունը։ Գործող իշխանության ներկայացուցիչներին միավորում է ոչ թե ապագայի տեսլականը, այլ հեղափոխության մասին հուշերը, որն ամենևին էլ «արժանավորների իշխանության» հատկանիշ չէ։

Հեղափոխական իշխանությունները պրագմատիկ չեն լինում՝ որպես կանոն, իսկ Հայաստանի պարագայում առհասարակ համարժեք չէ խոսել պրագմատիզմի կամ ռոմանտիզմի մասին։ Հեղափոխական ռոմանտիզմը վաղուց մնացել է հետևում, ինչի հետևանքով նույնիսկ մեր հասարակության ներկայացուցիչներն աստիճանաբար կորցնում են հավատը, թե կարող են ազդել կառավարության քաղաքականության, որոշումների վրա, մյուս կողմից՝ կառավարության ծրագիրը չափելի բաղադրիչներ չի պարունակում, ու դժվար է որոշել նրա պրագմատիկ ռոմանտիկ կամ «բառադի» լինելը։ Պրագմատիզմը ենթադրում է կոնկրետ ծրագիր, օրակարգ, գործողությունների համակարգ։ Անցած մեկ տարում մենք Հայաստանում նպատակային, հայեցակարգային քաղաքականության արդյունքներ չենք քաղել, ու այս պարագայում տեղին է խոսել ոչ թե պրագմատիզմի, այլ քաղաքական ադեկվատության կորստի մասին, որի դրսևորումներին հանդիպում ենք գրեթե ամեն օր, երբ հրապարակային հարցազրույցներ են տալիս մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ ավելի խզելով իրենց կապն իրականության հետ։ Նիկոլ Փաշինյանին հասարակությունը դեռ վստահում է, սակայն բարձր վարկանիշի կառուցվածքի հիմքում ավելի շատ իներցիան է, քան ինստիտուցիոնալ բաղադրիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում