«Ես առաջարկում եմ ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորել, որը առաջին հերթին կաշխատի սահմանադրության շարադրանքի վրա, որովհետև, ինչպես տեսանք, շարադրանքի մեջ բազմաթիվ սխալներ կան, այնուհետև անդրադառնանք կոնստրուկտիվ փոփոխության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը:
Պատգամավորը, անդրադառնալով դատական բարեփոխումներին, նշեց, որ իր մոտեցումն այն է, որ պետք է իրականացվի վեթինգ անցումային արդարադատության շրջանակում: