Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Դավիթ Տոնոյանը չի կատարում իր վերադասի՝ վարչապետի հանձնարարականը. Նախկին զինծառայողը հացադուլ է սկսել

Նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանն այս օրերին անժամկետ հացադուլ է սկսել կառավարության դիմաց։ Սա վերջին մեկ ամսում արդեն երկրորդ հացադուլի փորձն է։ Զինվորական ծառայությունից 2014 թ.-ին ազատված մայորը պահանջում է, որ պաշտպանության նախարարությունն իրեն վճարի շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար, ինչպես նաև չօգտագործած արձակուրդի համար չվճարված գումարները տրամադրի: Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գումարը բավական մեծ է՝ մոտ 10 միլիոնի հասնող գումարի մասին է խոսքը։

Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու նպատակով ավելի վաղ դիմել էր դատարան, հաղթել առաջին ատյանում, սակայն ՊՆ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ «Իմ պահանջն այն է, որ ՊՆ-ն կատարի իր պարտավորությունները։ Այս տարվա մարտի 14-ին ՄԻՊ-ի կողմից հերթական որոշումն է կայացվել՝ կապված իմ խախտված իրավունքների հետ։ Ես այդ որոշումը և իմ դիմումը ներկայացրել եմ կառավարություն, վարչապետի օգնականը ինձ հետ խոսեց, հորդորեց դուրս գալ հացադուլից, քանի որ բոլոր հարցերը լուծվելու են օրինական ճանապարհով։ Բայց առ այսօր որևէ նորություն չկա»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ 2015 թվականից ՊՆ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է, բայց ՊՆ-ն ոչ մի կերպ չի ընդունում իր սխալը և չի վճարում նախկին զինծառայողին հասանելիք գումարները։ Խաչատրյանը նշեց նաև, որ միայն ինքը չի, որ նման հարց է բարձրացնում, պարզապես իր մասով գումարը շատ մեծ է։

Խաչատրյանն ասաց, որ հունիսի 19-ին վարչապետը խիստ հանձնարարական է իջեցրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և սահմանել տասնօրյա ժամկետ հարցին լուծում տալու համար։ «10-օրյա ժամկետը լրացել է հուլիսի 4-ին, և մինչ օրս Դավիթ Տոնոյանը չի կատարել իր վերադասի ցուցումները։ Եթե մի զինծառայող չկատարեր պաշտպանության նախարարի հրամանը, ապա իրեն ամենայն հավանականությամբ կուղարկեին Սիբիր՝ ձյուն մաքրելու։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ՝ ամբողջությամբ»,- ասաց Խաչատրյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում