Ամենամոտ ապագայում ինտերնետում սկսվելու է ուղիղ հեռարձակում տիեզերքից: Միջազգային տիեզերական կայանի վրա տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ամենաբարձ թողարկայնությամբ տեսահոսքեր կապահովեն ինտերնետում, որի մեկ պիքսելն իր մասշտաբով հավասար է երկրի մակերեսի մեկ քառակուսի մետրին:
Այս նախագծում ներգրավված են մի քանի երկրներ` Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Կանադա, իսկ հեռարձակումը կսկսվի 2012 թ. կեսից: Նախատեսվում է տեղադրել երկու տեսախցիկ, որոնցից մեկը կցուցադրի 3.25 կադր վայրկյանում: Հայտնի չէ, թե որքան արժեն այդ տեսախցիկները, սակայն, որոշ տվյալներով, նրանց գինը մի քանի միլիոն դոլար է: Մասնագետներն այս նախագիծը միջանկյալ են համարում Google Maps-ի և Youtube-ի միջև:
Մասնագետները նշել են, որ եթե ցանկանում եք տիեզերքից ձեզ տեսնել, ապա անհրաժեշտ է հագնել վառ գույնի հագուստ, որը տարբերվում է տվյալ միջավայրից, և պառկել գետնին: Դա բավական է, որպեսզի ցանկացողները կադրի վրա երկու մեգապիքսել տեղ զբաղեցնեն: