Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Արցախի ԱԱԾ հայտարարությունն ուղղված է բոլորի՞ն, թե՞ կոնկրետ Սամվել Բաբայանին. ի՞նչ տագնապներ կան Արցախում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, Արցախի ԱԱԾ-ն դիմել է քաղաքական ուժերին՝ նշելով, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կստանան պատասխան։ Ի՞նչ մտահոգություններ կան, որ այսպիսի հայտարարության անհրաժեշտություն եղավ։

Դա հայտարարություն է, որն ուղղված է ընդհանուր բոլորին։ Կարծում եմ՝ այստեղ որևէ մտահոգության ու այլ շահարկումների կարիք չկա։ Ըստ իս՝ բոլոր երկրներում էլ այսպիսի հայտարարություններ լինում են։ Պետք է այս ձևով էլ դիտարկենք, ու իսկապես բոլորի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի իրավիճակը չապակայունանա։

– Իսկ հիմա ապակայունացման փորձեր արվո՞ւմ են։

-Անկախ նրանից՝ արվում են, թե ոչ, այսպիսի հայտարարությունները որևէ ձևով առնվազն չեն խոչընդոտում որևէ մեկին։ Սա պարզապես հայտարարություն է պետական կառույցի կողմից, որը զբաղվում է ազգային անվտանգության պահպանմամբ. այդքան բան։ Իսկ թե ինչ կլինի հետագայում՝ ցույց կտա ժամանակը։ Շատ խնդրահարույց կլինի, եթե որևէ ուժ փորձի ապակայունացնել իրավիճակը։ Դա մի խնդիր է, որից տուժելու են բոլորը, այդ թվում՝ պետությունը, պետական անվտանգությունը։

Ցանկացած երկրում այդպես է, Արցախը բացառություն չէ։

– Այսինքն՝ այս պահին նման փորձեր չե՞ն արվում, և սա ապագայի՞ն միտված հայտարարություն է։

– Իհարկե, լավ կլինի, որ սա իրենցից ճշտեք, բայց քաղաքական առումով սա պարզապես հայտարարություն է, որն այս կառույցն իրավասու է անել։

– Կա տեսակետ, որ սա կոնկրետ Սամվել Բաբայանին ու իր ծավալած գործունեությանն է ուղղված։

– Չեմ կարծում։ Սա պետք է բոլորին ուղղված լինի՝ առանց որևէ կոնկրետ հասցեատիրոջ։ Եթե ինչ-որ մեկը փորձի խարխլել պետական անվտանգությունը, իհարկե պետք է օրենքի շրջանակներում պատասխան տա՝ անկախ նրանից, թե ով է։ Օրենքը բոլորի համար գերակա է, որևէ մեկն արտոնյալ պայմաններ չունի։

– Այսինքն՝ կոնկրետ Սամվել Բաբայանին ուղղված չէ։

– Ընդհանուր է, չեմ կարծում, թե կոնկրետ ինչ-որ մեկին է ուղղված։ Սա ուղղված կլինի այն մարդկանց ու անհատներին, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակը։ Եթե այդպիսի փորձեն չեն անի, բնականաբար իրենց ուղղված չէ։

– Իսկ նախընտրական ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեք, իրավիճակը քաղաքական առումով հանգի՞ստ է։

– Ընդհանուր իրավիճակը հանգիստ է։ Ավելի ակտիվացել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ստեփանակերտում և մի շարք համայնքներում տեղի ունեցող ընտրությունների ֆոնին։ Գիտեք՝ քաղաքական դաշտն է վերակազմավորվում։ Բայց այս պահի դրությամբ որևէ տագնապալից մտահոգություններ չկան։ Թե ինչ կլինի ապագայում՝ կտեսնենք, բայց այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում