Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Փաշինյանը երկրում ստեղծել է մի իրավիճակ, երբ շունը տիրոջը չի ճանաչում

«Եթե որևէ մեկը հույս էր դրել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադիր հայրերի բարոյականության վրա, ապա այդ մեկը թերևս վարչապետ Փաշինյանն էր և իր թիմը. այլ ուժերը հույս չեն ունեցել, որ նման դեստրուկտիվ ուժերը կարող են բարոյականություն ունենալ և չպայքարել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ նոր ղեկավարությունը, որի ձեռքին կային բոլոր լծակները՝ պրոցեսներն այլ ուղով տանելու, կտրուկ գործողություններով քաղաքական ասպարեզից իսպառ և առհավետ հեռացնելու նախկին ռեժիմին և իրենց մնացորդներին, չարեց իր ֆունկցիան. «Եվ հիմա նրանք նոր դեմքերով, նոր ուժերով, նոր թափով և նոր սատարմամբ, այդ թվում՝ ոչ միայն ներքին, դուրս են եկել պայքարի, ինչը տրամաբանական է»:

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ խաղաղ պայմաններում նախկին ռեժիմն աշխատում է պալատական հեղաշրջման ուղղությամբ. «Այս սցենարի դեպքում իշխանության մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր մեծ սիրով կհամագործակցեն ոչ միայն ներքին, այլև արտաքին որոշակի ուժերի հետ: Եվ երբ Փաշինյանին սատարողների նվազող բանակը զրոյանա, չի բացառվում խորհրդարանական հեղաշրջումը, որը հենց պալատական հեղաշրջում կլինի՝ նույն «Իմ քայլի» տարբեր թևերի, խորհրդարանական այլ կուսակցությունների կողմից»:

Քաղաքագետն ընդգծեց. «Մի բան պարզ է և հստակ՝ այսպես շարունակելու պայմաններում ներկայիս իշխանությունը չի կարող մնալ իշխանության»:

Քաղաքագետը խայտառակություն է որակում այն, որ նախկին քաղաքական գործիչները, որոնք վաղուց պետք է քաղաքական ասպարեզից հեռացած լինեին և բանտերում իրենց պատիժները կրեին, դարձել են քաղաքական գործոն. «Սա նշանակում է ժողովրդական հեղափոխության դավաճանություն հեղափոխության առաջնորդների կողմից, որոնք վիճակը շտկելու փոխարեն՝ ավելի բարդացրել և խճճել են այն»:

Նրա խոսքով՝ Փաշինյանը երկրում ստեղծել է մի իրավիճակ, երբ շունը տիրոջը չի ճանաչում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում