«Ես կարծում եմ, որ մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք: Կարելի է մի փոքր ավելացնել արագաչափերի և տեսախցիկների քանակը: Գիտեմ, որ այս թեման վիճարկելի է, շատ վարորդներ կարող են այս որոշմանը դեմ լինել, բյաց ես կարծում եմ, որ եթե օրինապահ վարորդ ես, քեզ միևնույն է լինելու այդ տեսախցիկների քանակը»,-Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը՝ անդրադառնալով Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին:
Նրա խոսքով՝ աստիճանաբար պետք է ազատվենք գազով լիցքավորված գազելներից: