ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի կարծիքով՝ ստամբուլյան կոնվենցիան պետք է վավերացվի: Նրա խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր, որոշ իրավաբաններ, որոշ փատաբաններ այն քաղաքական մանիպուլյացիաների թեմա են դարձրել.«Խնդրում եմ և կոչ եմ անում, որ նման զգայուն թեմաները, ինչպիսին կանանց դեմ բռնությունն է, ընտանեկան բռնությունն է, չդարձնեն քաղաքական շահարկման թեմա»:
Պատգամավորը վստահ է, որ այս կոնվենցիան իրապես նպաստելու է ընտանիքում բռնության նվազմանը: