Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ տագնապ է Արցախում. բացառիկ մանդատը

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է արել սպասվող նախագահի և խորհրդարանի ընտրության գործընթացի, դրանում հնարավոր արկածախնդրությունների, անկայունության վտանգների կապակցությամբ՝ ասելով, որ հակասահմանադրական ցանկացած գործողություն կստանա համարժեք պատասխան և կկանխվի: Մի քանի օր առաջ այդ տրամաբանությամբ հայտարարություն էր տարածել Արցախի ոստիկանությունը: Այդ հայտարարությունների, թերևս, անթաքույց շարժառիթը եղել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ օրերս արած հայտարարությունը, կամ հայտարարությունները, որտեղ նա մի կողմից հայտարարել էր, թե ոչ մի դեպքում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը չի դառնա նախագահ, և խոսել էր նաև հանրահավաքային ակցիաներ անելու մասին՝ իրավապահներին հորդորելով թույլ չտալ և չանել այնպես, որ «որևէ մեկի քթից արյուն հոսի»:

Եվ ահա, Արցախի ոստիկանությունը, հետո Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն են անում՝ զգուշացնելով, որ թույլ չեն տալու հակասահմանադրական, ապակայունացնող որևէ քայլ: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված ոչ միայն ներքին, այլևս արտաքին քաղաքական իրավիճակը Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրությունը դարձրել են առանձնահատուկ, ընդ որում ոչ միայն ներքին, այլ գործնականում արտաքին-ռազմաքաղաքական ընդգրկման, շրջանակի տեսանկյունից: Դրա վառ վկայությունն է այն, որ գործնականում առաջին անգամ ռուսաստանյան էմիսարները Արցախում «դասախոսություն» են կարդում առանձնահատուկ լինելու և Հայաստանից տարբեր լինելու մասին, այդ տարբերությունը տեսնելով «ռուսական մանդատի» ներքո: Ի դեպ, այդ հանգամանքը բավականին հետաքրքիր լույսի ներքո է երևում Արցախի հարցի լուծումը «ռուսական մանդատի» ներքո տեսնող Սամվել Բաբայանի քաղաքական հավակնության և արվող շեշտադրումների համատեքստում:

Սրան զուգահեռ, Արցախի ընտրական գործընթացը քաղաքական ռևանշի լոկալ, բայց նշանակալի հնարավորություն է դիտարկում Հայաստանի նախկին իշխող համակարգը, թեև, այստեղ էլ թերևս պետք է տարբերակել այդ համակարգի առանձին թևերն ու բևեռները: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանն այդ առումով դրսևորել է իր հետաքրքրությունը, ու դարձյալ՝ արցախահայության «առանձնակիության» «ռուսէմիսարական թեզի» ներքո, իհարկե չխոսելով ռուսական մանդատի մասին: Երկրորդ նախագահը հայտարարել է, որ Արցախի նախագահի ընտրությանն ունի իր թեկնածուն, բայց չի տվել նրա անունը: Միարժեք պետք է ենթադրել, որ դա Արայիկ Հարությունյանը չէ: Հարությունյանը դիտարկվում է Երևանի թեկնածու, կամ Երևանի աջակցությունը վայելող թեկնածու, թեև պաշտոնական Երևանը որևէ ուղիղ հայտարարություն այդ իմաստով չի արել առ այսօր: Բայց, միևնույն ժամանակ, հայտնի ելույթում՝ մայիսի 20-ի ելույթում, Հայաստանի վարչապետը ակնարկեց, որ արցախցիները ձայն տան Երևանից «չառանձնացող» մոտեցումներին: Միաժամանակ, Արցախի հարցում վարչապետ Փաշինյանը հայտարարել է Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացման քաղաքականության մասին: Ակնառու է սակայն, որ սա «տարբերվող» սուբյեկտության քաղաքականությունը չէ, այլ մեկ ռազմավարական շահի համատեքստում երկսուբյեկտ տակտիկայի կիրառում, որը Երևանին կտա հնարավորություն առանց ավելորդ միջազգային առճակատման շահել ժամանակ ներքին խնդիրները կարգավորելու և իրավիճակը ամրացնելու համար՝ այդպիսով 25-ամյա «կարգավորման» արատավոր ժառանգությունը չեզոքացնելու ավելի հաստատուն և կոշտ քայլերի անցնելու համար:

Այստեղ Արցախի ընտրության գործընթացը ձեռք է բերում հիմնարար նշանակություն, որովհետև, մի դեպքում, էական դեր է ունենալու հայկական պետականության հետհեղափոխական ռազմավարության համար, կամ ցավալի դեր կարող է ունենալ այդ ռազմավարության հեռանկարը արգելակելու համար: Դա կախված է այն հանգամանքից, թե որքան կառավարելի կանցնի Արցախի ընտրական գործընթացը դրա օրինականության և կայունության ապահովման տեսանկյունից: Սակայն այստեղ նաև հույժ կարևոր է, թե ինչպիսին է լինելու այդ գործընթացի բովանդակությունը և դրանում «ռուսական մանդատի» գաղափարի մերժումը, ընդհանրապես որևէ առանձին մանդատի մերժման տրամաբանության շրջանակում, որովհետև Արցախի հարցն այդ իմաստով ունի առանձնակիության մի դրական շեշտադրում՝ դա հայկական մանդատի առկայությամբ տարբերակվածությունն է համանման այլ հակամարտ հարցերից: Եվ պետք է ամրապնդել հենց այդ «տարբերությունը», ոչ թե փոխել այն այլ «մանդատով»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում