Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դրամական պարգև կստանան, եթե հաղթեն Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում:
Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին կվճարի 1 մլն եվրո, ինչը կրկնակի ավել է Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողներին խոստացած գումարից:
Հավելենք, որ «Չելսի»-ի խաղացողները 2012թ. Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար ստացել էին 450.000-ական եվրո, իսկ «Բավարիա»-ի ֆուտբոլիտներն անցած տարի Բունդեսլիգայի չեմպիոն, ՉԼ ու Գերմանիայի գավաթակիր դառնալու համար ստացել են 800.000-ական եվրո:










































