Իսրայելցի զինվորները Գազայի հատվածի սահմանին գաղտնի թունել են գտել, որը փորվել է պաղեստինյան զինյալների կողմից՝ հաղորդում է բանակի մամլո ծառայությունը: Այս մասին գրում է life.ru-ն։
Վերջին երկու տարիների ընթացքում իսրայելցիները հայտնաբերել և չեզոքացրել են մոտ երկու տասնյակ նման օբյեկտներ, որոնք նախատեսված են դիվերսանտների ներթափանցման համար:
«Ստորգետնյա անվտանգության պատնեշը կառուցելիս … Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորները Գազայի հատվածի հարավային մասում հայտնաբերեցին եւս մեկ թունել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նման թունելներից պաշտպանվելու համար իսրայելցիները ստորգետնյա պատեր են կառուցում: